Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր գործունեությունը: Նա մասնավորապես հայտարարել է, որ համանախագահները կարևոր ներդրում են ունեցել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները մշակելու գործում, և այդ սկզբունքներից շատերը արտացոլվել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ:
Ռուսաստանի փոխարտգործնախարարի հայտարարությունն ըստ էության այն մասին է, որ Ռուսաստանի հովանու ներքո ձևակերպված եռակողմ համաձայնությունը այլ բան չէ, քան Մինսկի խմբի եռանախագահների տարիների աշխատանքի որոշակի արտացոլում: Այլ կերպ ասած, Ռուսաստանն ակնարկում է, որ չնայած սեպարատ գործողությունների կասկածներին, որ հայտնում են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ինքը գործել է այն սկզբունքների և բովանդակության շրջանակում, որ մշակել են համատեղ: Հայտարարությունն այդ առումով, իհարկե, երկիմաստ է:
Այստեղ առաջանում է հարց հայկական կողմում: Հադրութը և Շուշին և՞ս եղել են, այսպես ասած, համանախագահության մշակումների շրջանակում:
Այդ առումով, երբ Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարում է Մինսկի խմբի աշխատանքի վերականգնման անհրաժեշտության մասին, նոյեմբերի 9-ը ըստ էության ներկայացնելով այդ աշխատանքի արտացոլում, առաջ է գալիս Շուշիի և Հադրութի հարցը՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ այդ հարցը դարձնել բանակցային օրակարգի մաս և դնել դեօկուպացիայի խնդիրը, այդ թվում՝ տեղահանված բնակչության վերադարձի և դրա անվտանգային կոմունիկացիայի համատեքստում: Ի վերջո, այդ հանգամանքը արտացոլված է նոյեմբերի 9-ի հայտարարության յոթերորդ կետում:
Կարդացեք նաև
Արամ ԱՄԱՏՈւՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: