Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մնալու ենք Աղավնոյում, եթե որոշեն ուժ կիրառել, պաշտպանվելու ենք». Անդրանիկ Չավուշյան. «Ժամանակ»

Փետրվար 11,2021 10:47

Պատերազմից հետո Աղավնոյում անորոշությունը դեռ պահպանվում է: «Ժամանակ»-ի հետ զրույցում Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը նշեց, որ ռուս խաղաղապահների հետ ամեն բան նորմալ է, բայց իշխանության կողմից Աղավնոյի ճակատագրի վերաբերյալ որևէ պատասխան չկա:

Հարցին՝ եթե հայտարարություն լինի, որ պետք է լքեք գյուղը, ի՞նչ պետք է անեն, նա նշեց, որ նախկինում այդպիսի հայտարարություններ եղել էին ոչ պաշտոնական, բայց այդ հայտարարությունները որևէ ազդեցություն չեն ունեցել. «Մենք մնալու ենք՝ ինչ գնով ուզում է լինի: Մենք մի խումբ ենք, որ չի ուզում ընդհանրապես դուրս գալ, ու դուրս չենք գալու: Այդպես ավելի ճիշտ է, որ չտեսնենք այդ ամեն ինչը: Մենք ընտրում ենք կյանքը, ապրում ենք խաղաղ, խաղաղասեր ենք, բայց եթե պետք է գան, սպանեն, թող սպանեն, կմիանանք մեր զոհված ընկերների շարքին: Եթե որոշեն ուժ կիրառել, մենք պաշտպանվելու ենք, ատամներով պահելու ենք մեր հողը: Չեմ կարծում, թե բանն այդտեղ կհասնի, բայց պետք է ամեն ինչի պատրաստ լինել:

Ի վերջո, Պուտինի նախաձեռնած հայտարարության մեջ նշվում է, որ ամեն մեկը մնում է այնտեղ, որտեղ կանգնած է, ես էլ ասում եմ՝ ես իմ տեղում կանգնած եմ: Չկա պայմանագիր, որ չեղյալ չի համարվում: Հիմա ընդունելով 1990-ականների Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրած պայմանագիրը՝ ժողովուրդը այն հաշվի չառավ, և ազատագրեցինք տարածքներ: Հիմա էլ այս հայտարարությունը Փաշինյանն է ստորագրել, բայց հայ ժողովուրդը կարող է ասել, որ հաշվի չենք առնում»:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728