Նախօրեին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հերթական գաղտնի փաստաթուղթը ներկայացրեց իր էջում, որտեղ գաղտնազերծեց ՀՀ իշխանությունների եւս մի պայմանավորվածություն՝ Սյունիքում ճանապարհների ու սահմանների հետ կապված։ Այդ «հուշագիրը», որը կնքվել է նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում, կոնկրետ կոորդինատներ եւ մանրամասներ է պարունակում, որը չի հրապարակվել, լայն հանրությանը չի ներկայացվել։
Երեկ արդեն Սյունիքի համայնքապետերի հետ զրուցելով պարզեցինք, որ նշված «գաղտնի» փաստաթղթին ոմանք ծանոթ են եղել ավելի վաղ։ Օրինակ, Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը մեզ հետ զրույցում ասել է, որ «հուշագրին» ծանոթացել էր իր «ընկերական, անձնական կապերի միջոցով», եւ «քանի որ կոնֆիդենցիալ ինֆորմացիա է, պաշտոնապես տրամադրված չէ», ճիշտ չի համարել դրա մասին խոսելը։ Իսկ հուշագիրը ինքը տեսել է մոտ 1 ամիս առաջ՝ «հունվարի սկզբներին»։ Եվ քաղաքապետի գնահատականը․ «Իշխանություններն ինչքան հնարավոր է, ամեն ինչ գաղտնի են պահում․․․ Վատ երազում էլ այսպիսի բան չէր կարելի պատկերացնել»։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: