Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տապալված դիվանագիտություն, եկավ հեղափոխության դրոշներով, բայց Սարգսյանից շատ ավելի վատ դիվանագիտություն տարավ. Ստանիսլավ Տարասով. «Հրապարակ»

Փետրվար 11,2021 10:07

Հարցազրույց վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ

Պարոն Տարասով, Ձեր գնահատմամբ, ինչո՞ւ, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը չգնաց արտահերթ ընտրությունների, թեպետ տեւական ժամանակ հանդես էր գալիս այդ մասին ուղերձներով։

– Նրանից հետո, երբ պատերազմը տանուլ է տրված, միեւնույն է, նրան դժվար է լինելու մնալ իշխանության ղեկին։ Սա՝ մեկ, եւ երկու՝ որքան շատ մնա այս ռեժիմը, այնքան Հայաստանի համար վատ է լինելու։ Եվ եւս մի բան․ կան արտաքին քաղաքական խաղացողներ, որոնք շահագրգռված են, որ նա մնա։ Ինչու, որովհետեւ նա կապիտուլյացիայի փաստաթղթի տակ է ստորագրել։ Եթե հիմա Փաշինյանին հեռացնեն, նրանք հայտարարում են, որ եթե Փաշինյանը պետք է հեռանա, ապա միայն՝ սահմանադրական ճանապարհով։ Հեղաշրջումն անընդունելի կլինի, ոչ լեգիտիմ կճանաչվի։ Դե, Փաշինյանն ու ընկերներն էլ կռվում են իշխանության համար։ Այսքան բան։ Սա լա՞վ է հայերի համար՝ չեմ կարծում։ Առանց այն էլ ամեն ինչ տանուլ են տվել, տանուլ կտան նաեւ այն, ինչ մնացել է։ Եվ նաեւ մտածում եմ՝ սրան դրդեց նաեւ Քոչարյանի հայտարարությունը։ Նա ասաց, չէ՞, որ մասնակցելու է ընտրություններին։ Երեւի սա էլ այդ հայտարարության արձագանքն էր։

Երեւի տեղյակ եք Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ Անուշ Բեղլոյանի՝ «Շուշա» բառի ու հայտարարությունների մասին, թե կարեւոր չէ՝ ով սկսեց պատերազմը, ում էին պատկանում այդ տարածքները։ Գիտեք նաեւ, որ Հայաստանում այս հայտարարությունը մեկնաբանվում է որպես եւս մեկ ապացույց, որ իշխանության ներսում թուրքադրբեջանական գործակալներ են։

– Եթե օբյեկտիվորեն նայենք, Փաշինյանը մինչ այս շատ է խոսել Ղարաբաղի մասին, իսկ երբ սկսվեց պատերազմը, նա շատ քիչ բան արեց այն պաշտպանելու համար։ Տապալված դիվանագիտություն, եկավ հեղափոխության դրոշներով, բայց Սարգսյանից շատ ավելի վատ դիվանագիտություն տարավ։ Տպավորություն էր, որ նա հանձնում էր Արցախը։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728