Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելոց թանգարանի տարածքը վարձակալության է տրված, հենց այդ հատվածում է 15 ծառ հատվել. «Հայկական ժամանակ»

Փետրվար 11,2021 10:20

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի տարածքում մոտ 15 ծառ է հատվել։

Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։ Վերջինս նաեւ նշեց, որ տարածքը, որտեղ հատված են ծառերը, տեսախցիկների հսկողությունից դուրս է:

Միքայել Բադալյանը կատարվածը կապում է թանգարանի տարածքի հետ կապված դեռեւս անլուծելի խնդրի հետ․ «Ցավոք, ժամանակին դեպի թանգարան տանող աստիճանների աջ եւ ձախ հատվածները՝ մոտ 500 քառակուսի մետր տարածք, տրվել է վարձակալության՝ սրճարան աշխատեցնելու նպատակով։ Հենց այդ հատվածում են հատված ծառերը՝ վարձակալած տարածքից ներքեւ։ Այդ տարածքը կտրում է թանգարանի մի մասը, բաժանում է, որը լուրջ խնդիր է մեզ համար»։

Ըստ Բադալյանի՝ արգելոց թանգարանի տարածքը վարձակալության է տրված մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը։ Տնօրենը նաեւ նկատեց՝ վարձակալը 500 քառ․ մետրի համար տարեկան վճարում է ընդամենը 130 հազար դրամ։

Թանգարանի տարածքը վարձակալության է տրվել սրճարանի նպատակով։ Այդտեղ բացօթյա սրճարան է գործել մոտավորապես 2007-2008 թվականներին։ Դրանից հետո տարածքն առանձնապես չի էլ շահագործվել, սակայն վարձակալության պայմանագիրը ուժի մեջ է։

Բադալյանի խոսքով՝ խնդրին բազմիցս անդրադարձել է։ Մի քանի անգամ՝ դիմել Երեւանի քաղաքապետարան։

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728