Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում բնակված, գույք կորցրած պայմանագրային զինծառայողներին աջակցություն կտրամադրվի. «Ժողովուրդ»

Փետրվար 11,2021 09:38

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված, գույք կորցրած պայմանագրային զինծառայողներին աջակցություն կտրամադրվի:

Այս խնդրի լուծման նպատակով ՀՀ ՊՆ-ն աջակցություն տրամադրելու կարգը եւ պայմանները հաստատող որոշման նախագիծ է ներկայացրել քննարկման:

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը կառավարությունից հետաքրքրվեց, թե ինչ ծրագրեր է մշակել նրանց գույքը փոխհատուցելու կամ նորով փոխարինելու համար: Պատգամավորի հարցին պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը եւ նշեց, որ այդ հարցը ուսումնասիրվում է. «Մենք հիմա ստանում ենք համապատասխան տվյալներ, որոնք ուսումնասիրելուց հետո կընդունվի որոշում կամ փոխհատուցում կլինի»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728