«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քիչ առաջ այցելել եմ երեկ գերությունից վերադարձած մեր հինգ տղաներին։ Առողջական վիճակը լավ է, մասնագետների պատշաճ վերահսկողության ներքո են գտնվում տղաները։
Նրանց թվում է նաև Գալստյան Արայիկը` Լոռու մարզի Աքորի գյուղից։ Ավելի քան 70 օր առաջ եղել եմ Արայիկենց տանը, մայրիկի` տիկին Անիչկայի հետ կապի մեջ եմ եղել։
Այս ընթացքում բազմիցս հանդիպել եմ փոխվարչապետ Ավինյանի հետ։ Կառավարությունը հսկայածավալ աշխատանք է կատարել։ Ահռելի աշխատանք է կատարել նաև Արտակ Զեյնալյանը։
Կարդացեք նաև
Գերիների հարցը կարևորագույնն է, իսկ հարցի շահարկումը տարբեր, այդ թվում` քաղաքական նպատակներով համարում եմ ստորություն։ Գոյություն ունենալ չի կարող ավելի կարևոր խնդիր։ Կառավարությունը ջանք չի խնայում մեր գերեվարված զինծառայողների, կամավորների, քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձի համար։ Համբերություն բոլորիս»։