Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի 2020թ. պաշտպանական ծախսերը գերազանցել են բյուջեով նախատեսվածը. «Ռազմինֆո»

Փետրվար 10,2021 22:45

«Ռազմինֆո». Ադրբեջանում 2020թ. պաշտպանական ծախսերը կազմել են 4 մլրդ 426,8 մլն մանաթ (~2 մլրդ 604 մլն ԱՄՆ դոլար՝ փետրվարի 10-ի փոխարժեքով), ինչը ~12,9 տոկոսով ավելի է 2019թ. հաստատված բյուջեի պաշտպանական ծախսերից և ~14 տոկոսով էլ ավելի է 2020թ. ընթացքում կորոնավիրուսի հարուցած վնասների պատճառով կրճատված բյուջեով նախատեսված պաշտպանական ծախսերից։

2020թ. բյուջեի կատարողականի մասին տվյալները հրապարակել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը։ Հայտարարությունում նշվում է, որ 2020թ. բյուջեի ծախսերը 36,1 տոկոսով, կամ 1 մլրդ 72,6 մլն մանաթով ավելի են 2019թ. պաշտպանական ծախսերից։

Ֆիննախի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի նախագահի հրամանով պաշտպանական ծախսերին հատկացված հավելյալ գումարն օգտագործվել է զինտեխնիկայի գնումների, առաջնագիծ ուղարկված զինծառայողների և զորահավաքով զորակոչված սպաների ու ենթասպաների հավելավճարների, ինչպես նաև շարքային կազմի ամսավճարների ու հավելավճարների համար։

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վավերացրել էր 2020թ․ բյուջեի օրենքը, որով ռազմական ծախսերին նախատեսվում էր հատկացնել 3 մլրդ 853 մլն մանաթ, սակայն 2020թ. օգոստոսին Ադրբեջանում պաշտպանական ծախսերը նախատեսում էին կրճատել մոտ 50 մլն մանաթով կամ մոտ 1,3 տոկոսով․ նախատեսվում էր դրանց հատկացնել 3 մլրդ 804 մլն մանաթ։

2020թ. բյուջեի փոփոխությունների հայտարարված նպատակը պաշտպանության և անվտանգության ոլորտի միջոցառումների իրականացման համար պահուստ ստեղծելը, երկրին նոր կորոնավիրուսի (COVID-19) հասցրած վնասների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը, առողջապահության ոլորտում իրականացվելիք լրացուցիչ լայնածավալ միջոցառումների համար հավելյալ կարիքների ապահովումը, համավարակից տուժած տնտեսական ոլորտին և բիզնեսներին, բնակչության խոցելի խմբերին պետական աջակցության շարունակումն ապահովելն, ինչպես նաև տարվա երկրորդ կեսին բյուջեի աճող ծախսերի և նվազող եկամուտների արդյունքում կանխատեսվող անկայունությունը վերացնելն էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728