Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հավատացեք, համառ, քրտնաջան և ոչ դյուրին աշխատանք է տարվում». ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Փետրվար 10,2021 23:40

Այսօր Դեսպանության դիմաց տեղի ունեցավ հերթական ցույցը՝ հայ ռազմագերիների վերադարձի հարցը լուծելու պահանջով։

Լիովին հասկանում և կիսում ենք այն ընտանիքների վիշտը և անհանգստությունը, որոնց հարազատները և մտերիմները այս պահի դրությամբ չեն վերադարձել տուն: Գիտակցում ենք ստեղծված իրավիճակի ողջ սրությունն ու զգայունությունը։ Դա, իսկապես, մեծ մարդկային ողբերգություն է։

Ցանկանում ենք մեկ անգամ ևս նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ռուսական խաղաղապահ զորախումբը և մարդասիրական արձագանքման կենտրոնը, գործելով Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների հետ սերտ համակարգմամբ, անմիջական, ուղղակի մասնակցություն են ունենում այդ սուր խնդրի լուծման հարցում։

Ցանկալի է, իհարկե, որ գործընթացն ավելի արագ տեմպերով առաջ ընթանա, բայց, հավատացեք, համառ, քրտնաջան և ոչ դյուրին աշխատանք է տարվում։

Ռուսական կողմի միջնորդական ջանքերի տեսանելի արդյունք է հանդիսանում, մասնավորապես, երեկ՝ փետրվարի 9-ին, ևս 5 անձի վերադարձը Հայաստան։

Այս կապակցությամբ որոշակի զարմանք է առաջացնում, թե ինչու հենց այն իրադարձությունից հետո, որն արտացոլում է Ռուսաստանի ղեկավարության ու խաղաղապահ զորախմբի ջանքերի արդյունքը և ոչ վերջին դերը՝ Դեսպանության առջև նման հանրահավաք է անցկացվում։ Ակամայից հարց է առաջանում. Ինչպիսի՞ն են նման ակցիաների կազմակերպիչների իրական նպատակները դիվանագիտական առաքելության առջև:

 

ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728