Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Միլիտոնյան. «Սովորաբար լինում են մարդիկ, ովքեր առավոտյան արթնանում են ու հայտնագործություն են անում, թե ում են պետք մրցանակները»

Փետրվար 10,2021 21:07

Յուրաքանչյուր տարի հայ գրողներն ու գրականագետները, թարգմանիչներն ու հրապարակախոսները հավաքվում են մեկ դահլիճում և ամփոփում տարվա լավագույն ստեղծագործությունները։ Փետրվարի 10-ին տեղի ունեցավ Գրողների ամենամյա մրցանակաբաշխությունը։ 2020թ-ին այն հայ գրողները, որոնք նոր գործեր էին հրատարակելու, դափնեկրի հավակնորդներ էին։ Լավագույները ճանաչվել են հաղթողներ Գրողների միության նախագահության կողմից։

  • Պոեզիայի անվանակարգում Ավետիք Իսահակյանի անվան մրցանակին արժանացավ Հենրիկ Էդոյանը՝ «Էլեգիկ մտորումներ» գրքի համար,
  • Արձակ անվանակարգում Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակին արժանացավ Դավիթ Սարգսյանը՝ «Առաջնորդը. Ալֆան և օմեգան» գրքի համար
  • Թարգմանական գրականություն անվանակարգում Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակը տրվեց Աշոտ Ալեքսանյանին՝ Հ. Հեսսեի «Ներսը և դուրսը» գրքի համար
  • Դրամատուրգիայի անվանակարգում Լևոն Շանթի անվան մրցանակին արժանացավ Ռուզան Ասատրյանը՝ «Տիգրան Մեծ։ Արծիվների տիրակալը» գրքի համար
  • Գրականագիտություն, գրաքննադատություն անվանակարգում Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակը հանձնվեց Սուրեն Աբրահամյանին՝ «Արդի հայ պոեզիայի գեղարվեստական համակարգը» գրքի համար
  • ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան գրական մրցանակը հանձնվեց Խաչիկ Մանուկյանին

Նմանատիպ մրցանակաբաշխություններ անցկացվել են անգամ համավարակի պայմաններում։  «Մայր աթոռ» Էջմիածնի հետ հոկտեմբերին իրականացվել էր «Կանթեղ» մրցանակաբաշխությունը։ Ըստ Գրողների միության նախագահ՝ Էդվարդ Միլիտոնյանի, մրցանակաբաշխությունների անցկացումը չափազանց կարևոր է մշակույթային կյանքը տվյալ պայմաններում վառ պահելու համար։

Միլիտոնյանը նշեց, «Սովորաբար լինում են մարդիկ, ովքեր առավոտյան արթնանում են ու հայտնագործություն են անում, թե ում են պետք մրցանակները»։

Նա հորդորեց նման հայտնագործություններ անող մարդկանց այդ հարցը տալ Նոբելյան մրցանակաբաշխությունը հիմնած Շվեդիային։

Պատերազմում պարտություն կրած երկրի շունչը զգացվում էր անգամ Գրողների միության դահլիճում։  Աշոտ Ալեքսանյանը ասաց, որ հույս ունի՝ Հեսսեի «Ներսը և դուրսը» գիրքը կօգնի հայ ազգին այս իրավիճակում բանալիներ գտել։

Ալեքսանյանը նշեց. «Հեսսեի այս գրքերը այն սնուցանող աղբյուրներն են, որտեղ մարդ կարողանում է մտածել զուգահեռ իրականությունների գոյության մասին»:

Ռուզան Ասատրյանը իր շնորհակալական խոսքում ասաց, որ հայ ազգին այս պահին անհրաժեշտ է Տիգրան Մեծի նման հայ ազգի ինքնությունը ներկայացնող բացառիկ կերպար։

Փետրվարի 15-ին տեղի կունենա ՀԳՄ-ի կողմից կազմակերպված հերթական մրցանակաբաշխությունը, որից անմիջապես հետո գրողներն անձամբ գրքեր կբաժանեն անցորդներին։

Հռիփսիմե Վարդերեսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728