Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բադասյանի կալանքը անարդար է և ոչ իրավաչափ

Փետրվար 10,2021 21:40

Հայ ռազմական և քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանը բերման ենթարկվեց, ձերբակալվեց, ապա դատարանի որոշմամբ կալանավորվեց հայոց հերոսության ու ցավի սրբավայր դարձած պանթեոնում՝ Եռաբլուրում, հնչեցրած իր խոսքերի համար, որոնք հուսահատ ցասման զգացմունքային պոռթկում էին:

Հայրենազրկման ու ավերի, Հայաստանի ու Արցախի տարածքային ամբողջականության կորստի, սահմանների բռնի վերաձևման, մեր անվտանգության սպառնալիքների ուղղակի մեղավորները բացահայտված չեն դեռևս, ոչ մի մակարդակի պետական պաշտոնյա հիմնավոր, համոզիչ բացատրություն չի ներկայացրել, թե ինչո՞ւ ձախողվեցինք, ովքե՞ր են բանակի ու պաշտպանության տարբեր օղակներում առաջացած քաոսի, անկազմակերպության պատասխանատու ապիկարները: Կալանավորված չեն բանակի համար անպիտան զենք ու զինամթերքի գնումներ բոլոր իրականացնողները, թյուր հրամաններ ու գործողություններ կատարողները:

«Ժառանգություն» կուսակցությունը այս համապատկերում  առողջական լուրջ խնդիրներ և հայրենիքին մատուցած անուրանալի ծառայություններ ունեցող Վահան Բադասյանի կալանքը համարում է անարդար և ոչ իրավաչափ: Ելնելով իրավական օրենքների և բարոյական արժեքների թելադրանքից՝ առաջարկում ենք ՀՀ պատկան մարմիններին հնարավորինս արագ փոխել Վահան Բադասյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխարինել բնակավայրից չբացակայելու ստորագրությամբ, որի շնորհիվ անհապաղ բժշկական միջամտության կարիք ունեցող Բադասյանին հնարավոր կլինի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: Ողջամիտ լայնախոհության և արդարամտության ժամանակն է:

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728