Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դժգոհություն կա ոչ միայն Շիրակի մարզում, դժգոհություն կա նաեւ կառավարությունում, բոլորս էլ դժգոհ ենք». Նիկոլ Փաշինյան

Փետրվար 10,2021 19:55

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ասաց, որ Շիրակի մարզում գերիների, անհետ կորածների հարազատները միջպետական ճանապարհ են փակել ու ուզում են հանդիպել վարչապետի հետ, դժգոհ են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Դժգոհություն կա ոչ միայն Շիրակի մարզում, դժգոհություն կա նաեւ կառավարությունում: Բոլորս էլ դժգոհ ենք, այսօր այդ իրավիճակից որեւէ մեկը գոհ չի»:

Նա ասաց, որ Շիրակի մարզ այց են պլանավորում, որտեղ հանդիպումներ կունենան քաղաքացիների հետ ու կհանդիպեն նաեւ գերիների հարազատների հետ. «Գերիների խնդրի մասին ինձ հիշեցնելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ մենք ոչ մի վայրկյան այդ խնդրի մասին չենք մոռանում: Դրա հետ կապված օբյեկտիվորեն մեզ որեւէ գործողության դրդելու համար որեւէ ակցիա անելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ այդ ակցիաները մեր գլխում են, մեր մտքում են եւ մեր սրտում են: Սա այն դեպքն է, երբ մենք պետք է առաջնորդվենք բժշկական սկզբունքով, առաջինը չվնասենք»:

Վարչապետն ասաց, որ ռուս գործընկերները ակտիվ ներգրավված են ու զբաղվում են խնդրով: ՌԴ նախագահն էլ ստորագրել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որով ամրագրված է գերիների, ռազմագերիների, այլ պահվող անձանց վերադարձը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728