Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական համալսարանը միայն «լավ բուհ» չէ. Արմեն Դարբինյան

Փետրվար 10,2021 19:44
Armen da

Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իմքայլական պատգամավոր, մեր համալսարանի շրջանավարտ Սուրեն Գրիգորյանի հարցի հասցեատերը ամենևին ԿԳՍՄ նախարար Դումանյանը չէր: Որին, ի դեպ, ես լավ եմ վերաբերվում: Հաստատում եմ նրա բառերն առ այն, որ անգամ հեռախոսային խոսակցություն չենք ունեցել միմյանց միջև: Սակայն հաստատում եմ նաև, որ ԿԳՍՄ փոխնախարար Մարտիրոսյանը, վարչության պետ Սուքիասյանը, ԿԳՍՄ այլ պաշտոնատար անձիք վերջին ամիսների ընթացքում իմ և համալսարանի այլ աշխատակիցների միջոցով բազմաթիվ անգամներ հետաքրքրվել են համալսարանում ռեկտորի ընտրության և պաշտոնանկ անելու ընթացակարգերի մասին, այդ թվում Մարտիրոսյանի կողմից հղում է արվել վարչապետի աշխատակազմի ուղիղ հանձնարարականին:

Այս ամենը, իհարկե, կարելի էր վերագրել ուղղակի ծառայողական հետաքրքրությանը, եթե ս.թ. հունվարի 29-ին ինձ չայցելեր համալսարանին կցված ԱԱԾ աշխատակիցը և չփոխանցեր իրեն իջեցված հանձնարարականը՝ տեղեկացնել ինձ ռեկտորի հրաժարականի պահանջի մասին (պետք է նկատեմ, որ այդ աշխատակիցը բավականաչափ շփոթված էր այդ պահանջի անհեթեթությունից):

Իհարկե, ԱԱԾ տնօրեն Աբազյանը, որը առ այսօր չի դրսևորել սպայական իր կոչմանը վայել գործելաոճ, իր «պատրոնին» ընդօրինակելով կարող է նույնպես ցուցաբերել անմեղսունակության հատկանիշներ և հրաժարվել այդ պահանջի գոյության փաստից, իսկ այդ դեպքում ինձ չի մնա անելու որևէ այլ բան, քան պահանջել իմ և Փաշինյանի միաժամանակյա փսիխո-թեսթավորումը՝ արդյունքների պարտադիր հրապարակմամբ:

Մի ուղղում կատարեմ նախարարի պատասխանում. Հայ-Ռուսական համալսարանը միայն «լավ բուհ» չէ. այն միջազգային ամենահեղինակավոր ռեյթինգային գործակալության կողմից ճանաչվել է որպես Հայաստանյան ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ և զգալիորեն շրջանցել է նախարարի բնօրրան հանդիսացող ԵՊՀ-ն: Այս փաստի վերաբերյալ ես արտահայտել եմ հրապարակայնորեն իմ զղջումը, բայց պիտի փաստել նաև, որ ԵՊՀ այսօրվա անփառունակ վիճակը ուղղակի արդյունք է վարչակազմի և իր պարագլուխ Փաշինյանի ապիկար և վնասակար կառավարման»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728