Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շիրակցի գերեվարվածների հարազատները փակել էին ճանապարհները․ մարզպետի պարզաբանումը

Փետրվար 10,2021 19:22

Շիրակի մարզից 54 գերեվարվածների հարազատներն այսօր փակել էին Արմավիր-Գյումրի, Գյումրի-Երևան մայրուղին, հավաքվել Հոռոմի խաչմերուկում, ավելի ուշ փակել էին նաև Գյումրի-Վանաձոր մայրուղին։ Նրանք առավոտյան եղել են նաև Շիրակի մարզպետարանում, զրուցել նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ։

Հարազատների պահանջը մեկն է՝ ամեն ինչ անել վայրկյան առաջ իրենց տղաներին տուն վերադարձնելու, սպասել այլևս անհնար է։ Նրանց հանդիպումները, բողոքի ցույցերը տեղի են ունեն առանց հրապարակայնացման։

Խաղաղ պայմաններում Խծաբերդի հատվածից գերի ընկած երիտասարդներից մեկի հարազատներն ասացին, որ իրենք առավոտյան եղել են մարզպետարանում, զրուցել Շիրակի մարզպետի հետ, նրան ասել են, որ պիտի փակեն բոլոր ճանապարհները։

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն էլ լրագրողների հետ զրույցում ճանապարհների փակ լինելն այսպես մեկնաբանեց․ «Մենք ունեցել ենք և ունենք հետպատերազմյան խնդիրներ։ Այդ խնդիրները լուծման փուլում են, այո՛, մենք բոլորս էմոցիոնալ, հուզական ծանր վիճակում ենք, բայց հավաստիացնում եմ, որ այդ խնդիրների լուծման համար երկրի ղեկավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է։ Լուծումներն արդեն մենք օր օրի տեսնում ենք, երեկ էլ զգացինք»։

Նկատենք, որ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Միչև Հոռոմ գյուղի խաչմերուկ ավելի քան 15 կմ ճանապարհ կա, սակայն ամբողջ ճանապարհը այս պահին փակ է հսկայական խցանումներ են: Սա Կարկաչան ռեստորանի մոտ է…»:

Նշենք, որ երեկ հայրենիք վերադարձան ևս հինգ գերիներ, նրանցից երեքը Գյումրիից էին, Ոսկեհասկի պահեստազորայիններից։ Շիրակի մարզի 62 գերեվարվածներից 8-ն արդեն վերադարձել են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ գերիների հարազատների նախորդ բողոքի ցույցերից է

Փաստորեն Գյումրիից սկսած տասնյակ կիլոմետր ձգվող մեքենաների խցանումներ են... Ով է տեղյակ Գյումրի Երևան ճանապարհները այսօր բացվելու են։ Երկու մայրուղիների Հոռոմի և Գուսանագուղի հատվածները գերի ընկածների և անհետ կորածների հարազատները ժամեր առաջ փակել են և այս պահին էլ մեքենաների հսկայական կուտակումներ է գոյացել։ Կան խոսակցություններ, որ գիշերը ևս փակ է մնալու․․․

Posted by Vahan Tumasyan on 2021 թ. փետրվարի 10, չորեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728