Լրահոս
Օրվա լրահոսը

«Շինարարությունը տնտեսության շարժիչ ուժն է, սակայն այն չպետք է անհարմարություն պատճառի քաղաքի բնակիչներին». Հայկ Մարության

Փետրվար 10,2021 18:32

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված սահմանափակումների մասամբ վերացումից հետո՝ քաղաքապետարանի հերթական աշխատանքային խորհրդակցությանը կրկին մասնակցել են գործընկեր կառույցների ներկայացուցիչները:

Խոսելով օրակարգում ընդգրկված աշխատանքների ու ընթացիկ խնդիրների մասին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը մի շարք դիտարկումներ է ներկայացրել տարբեր ոլորտների վերաբերյալ:

Հաշվի առնելով արդեն իսկ նկատվող շինարարական աշխատանքների ակտիվությունը՝ քաղաքապետը Ճանապարհային ոստիկանության ուշադրությունն է հրավիրել շինհրապարակներից կեղտոտ անվադողերով դուրս եկող բեռնատարների, ինչպես նաև բաց թափքով շինանյութ տեղափոխող մեքենաների խնդրին:

«Շինարարությունը տնտեսության շարժիչ ուժն է, և քաղաքային իշխանությունն իր հերթին է խթանում ոլորտի զարգացումը: Սակայն ծավալուն շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի քաղաքի բնակիչներին»,- ընդգծել է քաղաքապետը:

Անդրադառնալով տրանսպորտային բարեփոխումների ընթացքին՝ քաղաքապետ Մարությանն առանձնակի կարևորել է նաև հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանումն արգելելու խնդիրը: Ձեռք բերված 100 ավտոբուսների առաջին խմբաքանակը հետզհետե համալրում է քաղաքային երթուղիները: Ի դեպ, համայնքի միջոցներով 161 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման մրցույթը ևս դրական ընթացք ունի։ Հաղթող կազմակերպության հետ պայմանագիրը նախատեսվում է կնքել առաջիկայում, որից հետո վեց ամսվա ընթացքում ավտոբուսները կմատակարարվեն։

Քաղաքապետը «Վեոլիա ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերություններին հորդորել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում տեղադրել անհրաժեշտ նշաններ, ինչպես նաև վթարը վերացնելուց հետո հսկողություն իրականացնել տարածքի բարեկարգման որակի ապահովման նկատմամբ:

Քաղաքապետին զեկուցվել է, որ 2020թ. ծրագրով նախատեսված շուրջ 500 նոր վերելակների տեղադրումն ավարտված է. դրանք հանձնվել են շահագործման:

Շրջիկ առևտրի կետերն արդեն այս տարվանից գործում են միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Պահանջը սահմանված է օրենքով, իսկ շրջիկ առևտրի համար հատուկ վայրերն ու չափորոշիչները՝ ավագանու որոշմամբ: Զեկուցվել է, որ քաղաքապետարանն արդեն իսկ տնտեսվարողներից գործունեություն ծավալելու դիմումներ է ստանում: Սահմանված պահանջներին համապատասխանող հայտերը ստանում են թույլտվություն:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728