Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Որքան այս կոչումները ոգևորող են, այնքան էլ պետք է պարտավորեցնող լինեն». Կարեն Գիլոյանը պարգևներ է հանձնել մարզաշխարհի ներկայացուցիչներին

Փետրվար 10,2021 18:28

ՀՀ նախագահի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամաններով մարզաշխարհի շուրջ 4 տասնյակ ներկայացուցիչ արժանացել է կոչումների և մեդալների:

Մասնավորապես, ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում ունեցած վաստակի և բացառիկ ծառայությունների համար կրծքանշաններով ու մեդալներով պարգևատրվել են Հրաչյա Պետիկյանը, Դավիթ Դավթյանը, Ալբերտ Կարապետյանը և Վաչագան Վարդանյանը, մարզիչներ Գագիկ Սեդրակյանը (ծանրամարտ), Հայկ Նազարյանը (մարմնամարզություն), Սմբատ Հակոբյանը (ջրային մարզաձևեր), Վարդան Ադամյանը (թիավարության մարզաձևեր), Կարեն Ասմարյանը (վոլեյբոլ), Արարատ Սանթրյանը (շախմատ), Մովսես Կարապետյանը (հունահռոմեական ըմբշամարտ) և Ցոլակ Հարոյանը (ազատ ոճի ըմբշամարտ) ստացել են Վաստակավոր մարզչի պատվավոր կոչում, իսկ 26 մարզիկի շնորհվել է ՀՀ սպորտի վարպետի կոչում:

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է մարզաշխարհի ներկայացուցիչներին և նրանց հանձնել պարգևները:

Ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ այդ կոչումները որքան ուրախացնող են, նույնքան էլ պետք է պարտավորեցնող լինեն. «Այսօր ըստ արժանվույն ենք մատուցում մարդկանց, ովքեր իրենց ցուցանիշների և կատարած աշխատանքի համար նվաճել են կոչումներ ստանալու իրավունքը: Հարգելի՛ պարգևատրվողներ, ձեր պարգևները վերստին փաստում են, որ տքնաջան և նվիրված աշխատանքը մեր հզորացման գրավականն են: Միևնույն ժամանակ որքան այս կոչումները ոգևորող են, այնքան էլ պետք է պարտավորեցնող լինեն, որպեսզի մարզիչներն ավելի շատ մեդալակիր սաներ ունենան, իսկ մարզիկները գիտակցեն՝ սա առաջին լուրջ քայլն է դեպի պրոֆեսիոնալ սպորտ: Ուրախ կլինեմ, եթե հետագայում ավելի շատ մարզիկներ և մարզիչներ արժանանան այս պատվին, ինչը կլինի հայկական սպորտի զարգացման վկայությունը»:

1992 թվականին Բարսելոնայում կայացած Օլիմպիական խաղերի չեմպիոն, հրաձիգ Հրաչյա Պետիկյանը, ում շնորհվել է «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կրծքանշան, խոսել է պարգևատրման և իր մարզաձևի զարգացման հեռանկարների մասին. «Հաճելի է, որ ինձ դեռ չեն մոռացել: Շնորհակալ եմ: Գուցե առաջնային չէ, որ Հայաստանը հրաձգությունից մշտապես աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոններ ունենա, սակայն հայ ազգը պետք է կրակողներ շատ ունենա: Ոլորտը զարգացնելու համար պարզապես պետք է խնդիրները ճիշտ սահմանենք և հստակ հասկանանք՝ ի՞նչ ենք ուզում մենք կյանքից և սպորտից ու ինչի՞ ենք պատրաստ ցանկալի արդյունքին հասնելու համար: Ինքս պատրաստ եմ օգնել»:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728