Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետությունից հափշտակվել է Վայոց Ձորի մարզային նշանակության ավտոճանապարհների սպասարկման համար 2016-2019 թ.թ. պետբյուջեից տրամադրված 124,152,000 դրամ գումարը

Փետրվար 10,2021 18:38

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից  իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Խ. Ա.-ն պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով կամ ծառայողական պարտականությունները չկատարելով, խմբային շահերից ելնելով, Վայոց Ձորի մարզային ճանապարհների սպասարկման համար պետական միջոցներից փոխանցված գումարները հափշտակելու նպատակով, նախնական համաձայնության գալով Վայոց Ձորի մարզում Վայքի և Եղեգնաձորի ճանապարհների շահագործման և շինարարական ընկերությունների պատասխանատու անձանց հետ, պաշտոնեական փաստաթղթերում  կեղծ տեղեկություններ մտցնելով՝ կազմել են իրավունք վերապահող, բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր այն մասին, որ հիշյալ ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվել են վերոնշված համայնքների մարզային նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ձմեռային պահպանման աշխատանքները, այն դեպքում, երբ նշված կազմակերպությունների կողմից փաստացի չեն ապահովվել մարզային նշանակության ավտոճանապարհների և արհեստական կառույցների պահպանության այնպիսի վիճակը, որը կհամապատասխաներ տարվա ցանկացած ժամանակահատվածում անվտանգ երթևեկության պահանջներին:

Վերոգրյալի արդյունքում,  պատասխանատու անձանց կողմից պետությունից խաբեությամբ հափշտակվել է Վայոց Ձորի մարզային նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ձմեռային սպասարկման համար 2016-2019 թվականներին պետբյուջեից  տրամադրված՝ առանձնապես խոշոր չափերի՝ 124,152,000 դրամ գումարը:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում առանձնապես խոշոր չափերով խարդախության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի  1-ին մասով, որն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱԱԾ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728