Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզել և նաև պարտադիր հրապարակային ներկայացնել, թե մինչ օրս Հայրապետյանների ընտանիքին պատկանող ընկերությունների կողմից որքան հարկ է վճարվել պետական բյուջե. Ամրամ Մակինյան

Փետրվար 10,2021 18:04

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանի ֆեյսբուքյան գրառումը

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ուղղորդված քրեաքաղաքական հանձնարարականների շքերթը շարունակվում է…

Մեր հավաստի տեղեկությունների համաձայն` հիմա էլ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն է լծվել Հայրապետյանների գույքի օրինականության ծագումնաբանությունը պարզելուն, ուստի օգտվելով առիթից` որպես Ռուբեն Հայրապետյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպան, հիշյալ վարույթով զբաղվող դատախազ Ա.Սարգսյանին միջնորդում եմ.

1. Խորությամբ` սկսած 1980-ականների կեսերից ուսումնասիրել Հայրապետյանների ընտանիքի կողմից տասնամյակներ շարունակ իրականացված ձեռնարկատիրական գործունեությունը,

2. Պարզել և նաև պարտադիր հրապարակային ներկայացնել, թե մինչ օրս Հայրապետյանների ընտանիքին պատկանող ընկերությունների կողմից որքան հարկ է վճարվել պետական բյուջե,

3. Որքան շահաբաժին են ստացել Հայրապետյաններն օրինական ձեռնարկատիրական գործունեությունից,

4. Ընդհանուր առմամբ քանի անձ է աշխատել Հայրապետյանների ընկերություններում,

5. Որքան աշխատավարձ են ստացել այդ անձինք,

6. Որքան գումար է տրամադրվել բարեգործական նպատակներով և այլն…

Ակնհայտ է, որ այս հարցերից որևէ մեկի պարզելն ու հրապարակայնացնելը ձեռնտու չէ քաղաքական իշխանությանը և դա է պատճառներից մեկը, որ դատախազությունն ի թիվս այլնի` ձեռնամուխ է եղել ոչ թե իմ նշած հարցերի պարզմանը, այլ Ռուբեն Հայրապետյանի աշխատավարձի չափը պարզելուն և դրանից ելնելով` քաղաքական իշխանությունների համար իբրև <<գործ անելու>> կեղծ օրակարգ ստեղծելուն…

Պարզ ասում եմ` իզուր ջանքեր են, թե գույքն է օրինական, թե եկամուտները… իսկ օրակարգը` կեղծ…

Եվ վերջում` արժե, որ հիշեցնեմ Աստծո 10-րդ պատվիրանի մասին. ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի վրա աչք մի՛ ունեցիր…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728