Արցախում ռուս խաղաղապահները մեծ թափով շինարարական աշխատանքներ են իրականացնում, այդ թվում՝ Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքներում։ Խաղաղապահները Արցախի տարածքում ավաններ են կառուցում։ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը «Հետք»-ին հայտնեց, որ մեծ ծավալի շինարարություն արդեն ավարտին են հասցրել։ Օդանավակայանի և դրան հարող տարածքներում բնակվելու համար ավաններ են կառուցում, իսկ օդանավակայանը պատրաստում են գործարկման։
Օդանավակայանից պլանավորված է ռազմականից բացի իրականացնել նաև քաղաքացիական թռիչքներ, հումանիտար նպատակներով օգտագործել։
Հարցին՝ տեխնիկական վերազինումը հասկանալի է, բայց քաղաքական որոշում էլ է պետք վերագործարկման համար, Արտակ Բեգլարյանը պատասխանեց․
«Որքան հասկանում եմ որոշակի քաղաքական հարցեր կան, որոնք եռակողմ պայմանավորվածության քննարկումների շրջանակներում են։ Բայց դրական միտումը ու հիմքը կա, և իմ հույսը այն է, որ առաջիկայում հարցն ամբողջապես կլուծվի»։
Կարդացեք նաև
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարը դժվարանում է կոնկրետ ժամկետ ասել օդանավակայանի վերագործարկման համար, բայց վստահեցնում է, որ նախնական ժամկետների վերաբերյալ խոստումներ եղել են նաև ռուսական կողմից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: