Լրահոս
Օրվա լրահոսը

«Չե՞ք ուզում քննել, իմանալ եւ ճշմարտությունը մեր ժողովրդին ներկայացնել, պարո՛ն վարչապետ». Մարուքյանի հարցը Փաշինյանին

Փետրվար 10,2021 17:39

«Տպավորություն է, որ ամեն ինչ շատ լավ է: Բա եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է այսքան վատ»,-այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա վարչապետ Փաշինյանին հարցրեց՝ նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանագրից հետո 3 ամիս է անցել ու այս ամիսներին իրենք առաջարկել են փաստահավաք խումբ ստեղծել եւ քննել նախապատերազմյան շրջանը, պատերազմի կառավարման ընթացքը, սպառազինությունը, բանակցությունների ընթացքը եւ համապատասխան զեկույցով հանդես գալ ժողովրդի առջեւ. «Վերջին հաշվով մարդիկ ուզում են իմանալ, թե ինչ է տեղի ունեցել: «Իմ քայլը» դաշինքը դեմ է արտահայտվել, հիմա ես պատրաստել եմ օրենքի նախագիծ: Հիմա, որպես պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատար, որպես հիմա ճգնաժամի թիվ մեկ պատասխանատու, ստանալ պատասխան: Խոսում ենք հազարավոր զոհերի, ԶՈՒ հազարավոր կորուստների մասին, տարածքների կորուստի մասին, չե՞ք ուզում քննել, իմանալ եւ ճշմարտությունը մեր ժողովրդին ներկայացնել, պարոն վարչապետ»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Երբ ես ուսումնասիրեցի ձեր առաջարկած նախագիծը, տեսա, որ այդ նախագծով հանձնաժողովը 70 տոկոսով պիտի ձեւավորվի այն քաղաքական ուժերից, ովքեր ձեր հարցերի պատասխանները տվել են տարբեր ամբիոններից: Եթե այդ անձերից կա քննության կարիք, ինչու են նրանք արդեն հրապարակել եզրակացությունները: Երկրորդը՝ վերջին անգամ մենք փորձել ենք ձեզ հրավիրել քննարկման նաեւ այդ հարցի վերաբերյալ, սակայն դուք հարկ չեք համարել, որ գաք»: Փաշինյանն ասաց, որ այս պահին պատերազմին առնչվող հազարից ավելի քրեական գործ կա, քննվում են:

Փաշինյանի խոսքով՝ պատերազմի մասին ճշմարտությունը, համենայնդեպս բավականաչափ քննարկվել է:

Մարուքյանը հակադարձեց՝ ասելով, որ եթե քրգործերի մասին է խոսում, Մարտի 1-ի հետ կապված էլ կար քրգործ, բայց երկրում ստեղծվեց փաստահավաք խումբ, ապրիլյան պատերազմի հետ կապված էլ կային քրգործեր, բայց ստեղծվեց քննիչ հանձնաժողով: Ըստ նրա, հիմա, թե քննիչ հանձնաժողով ստեղծվի, իշխանության ներկայացուցիչները մեծամասնություն են լինելու ու այդ հանձնաժողովը լեգիտիմության բարձր աստիճան չի ունենա. «Հիմա, եթե քրգործեր են հարուցվում, չի լինելու վստահություն, լինելու է հետեւյալը՝ դուք քրեական գործեր եք հարուցել, որ մեղքի բեռը ձեր վրայից գցեք: Ներառականություն պետք է լինի, այդ թվում այն ուժերից, որոնք ասում են՝ դավաճանություն է եղել: Պետք է բոլորը մասնակից լինեն»:

Վարչապետը Մարուքյանից վերցրեց նոր նախագիծը, որ ուսումնասիրի ու պատասխանի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընտրություններին Ձեր ժողովուրդ ասածը՛ լիարժեք ընդունեց ճանապարհին Ձեր կողմից
    հնչեցրած հայտարարությունները, որոնք Աժ-ում էլ էիք բարձրաձայնել:
    Ինչ մնում է ապրիլյան քառօրյաի հանձնաժողովի բացահայտմանը,որը 2 տարի քրտնաջան ծածկադմփոցի է ենթարկվում՛ դեռ մի 20 տարի էլ է պետք: Պատասխանատվության ենթարկվեց լուսահոգի Մ. Գրիգորյանը, դե տուշոնկան ինքն էր արտադրում և ծանրոց գողանում (հզոր բացահայտում):Գրասենյակում նստելով՛ Դուք գիտունիկ ձևանալով՛ շքեղ ելույթներով չեք բացահայտի՛քանի որ մասնակիցներին անտեսեցիք:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728