Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈԲ-ի վճարումներ չեն կատարել նրանց, որոնք զինկոմիսարիատի հանձնարարությամբ դուրս են եկել ու զորամաս չեն հասել կամ անձնական տվյալները չեն տվել. Վաղարշակ Հարությունյան

Փետրվար 10,2021 17:16

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ՊՆ նախարար Վաղարշակ հարությունյանին հարցրեց ՄՈԲ-ի վճարումների հետ կապված, որոշ վճարումներ ուշացել են ու խնդիրներ են առաջացել:

Նախարարը պատասխանեց. «Ինչ վերաբերում է ՄՈԲ ռեսուրսների վճարմանը, այսօր չի վճարվել մոտ 3-4 տոկոսը: Պատճառներից առաջինը՝ նա, ով չի ներկայացրել անձնական տվյալները եւ երկրորդը՝ նա, ով դուրս է եկել զինկոմիսարիատի հանձնարարությամբ եւ զորամաս չի հասել: Բնական է, այստեղ հաշվառման հարց է առաջանում: Այդ գործընթացը գնում է, եւ մենք համարում ենք, որ մինչեւ մարտի 1-ը հաշվառման խնդիրները կլուծենք ու կվճարենք: Երկրորդ պրոբլեմատիկ հարցը այն մարդկանց մասին է, որոնք կամավոր գնացել են, զորամասում չեն գրանցվել, որպեսզի մենք այդ վճարումներն իրականացնենք, պահանջում ենք, որ այն զորամասում, որտեղ մասնակցել են ներկայացնեն տվյալներ: Հենց դա ստանում ենք՝ վճարում ենք»:

Իմքայլական Նարեկ Մկրտչյանն էլ հարցրեց պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների բժշկական ծառայություններից:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ նրանց ամբուլատոր եւ ստացիոնար բուժումն ամբողջությամբ իրականացվում է պետբյուջեի հաշվին: Իսկ այն զինծառայողները,որոնց բուժումը նպատակահարմար է իրականացնել արտերկրում, նրանց հարցը քննում է հատուկ հանձնաժողովը: Այս պահին 12 դիմում կա, ընթացքի մեջ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728