Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, թե ինչ է ասել երբեմնի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ու ինչ են անում «նիկոլական» ժամանակներում կրթության հետ

Փետրվար 10,2021 16:15

«Կասեցրե՛ք ձեր Հանրապետական ուսանողական բանդաները, կասեցրեք դպրոցների եւ բուհերի հանրապետականացումը: Դպրոցները եւ բուհերը վերածվել են ընտրակեղծարարության օջախների»,- այսօր ԱԺ նիստում այսպես ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեջբերեց երբեմնի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ կրթական համակարգի մասին:

Հիշեցնենք, ԱԺ նիստում քննարկվում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է բուհերի կառավարման խորհրդի 9 անդամներից 5-ը պետք լինեն կառավարութան անդամներ, լիազոր մարմնի ներկայացուցիչներ, այսինքն՝ քաղաքական մարդիկ:

Նաիրա Զոհրաբյանը օրինակներ թվարկեց, թե ինչ է կատարվում «նիկոլական» ժամանակաշրջանում. «Մեր օրերում Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցին պարտադրում են տնօրեն, եւ հետո այդ տնօրենը ոստիկանական պահակախմբի ուղեկցությամբ ամեն օր գնում է աշխատանքի: Մեր օրերում Սլավոնական համալսարանի ռեկտորը գրում է, որ իրեն ԱԱԾ-ի միջոցով փոխանցվել է Նիկոլ Փաշինյանի պահանջը ռեկտորի պաշտոնից հրաժարվելու»:

Անդրադառնալով օրենքի նախագծին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Այս օրենքի ալֆան եւ օմեգան պիտի լիներ ակադեմիական ազատությունը, բայց ձեր բերած օրենքը հենց ձեր իսկ գաղափարախոսության՝ ակադեմիական ազատության հիմնաքարի խախտում է, որը հակասում է բուհերի ինքնավարության ամբողջական սկզբունքին»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այս իշխանությունները շարունակում են նախկինների գործելաոճը՝ օրգանական շղթայական ձեւով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728