«Ես այսօր ևս համոզված եմ, ինչպես այն ժամանակ, որ այս իշխանությունների հետ աշխատելը անհամատեղելի է»․ արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը դեռևս 2018 թվականի օգոստոսի 10-ին կամավոր աշխատանքից ազատվել էր, սակայն իր եղբորորդու դեպքը այլ է․ «Փորձառու տղա, արդեն աշխատում էր 3 ու ավելի տարի Էրեբունու քննչական բաժնում․․․»: Թաթուլ Պետրոսյանի եղբորորդուն հեռացրել են աշխատանքից, ըստ իրեն, միայն այն պատճառով, որ իր բարեկամն է։
Թաթուլ Պետրոսյանը նշեց, որ դա անձնական հարց էր, և ավելի լավ է խոսել ընդհանուր իրավիճակից. «Ես համոզված եմ, և կարծում եմ յուրաքանչյուր գիտակից մարդ համոզված պետք է լինի, որ 2 տարի հետո Ղարաբաղ չի լինելու, թուրքերը թույլ չեն տալու, որ Ղարաբաղ մուտք գործի, որևէ մեկը առանց իրենց թույլտվությամբ․․․»։ Թաթուլ Պետրոսյանը տեղեկացվել է, որ եթե առաջ մարդկանց քանակը պետք է ասեին Դադիվանք մուտք գործելու համար, ապա հիմա նաև անուն, ազգանունները: Բացի դա, առանց Ադրբեջանի թույլտվության՝ օտարազգիների մուտքը Արցախ նույնպես արգելված է։
Անդրադարձավ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի պնդմանը. «Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում են, թե Ղարաբաղում սոցիալական խնդիրներ չկան․․․Դավոսի միջոցառման ժամանակ Պուտինն ինքն է հայտարարում, որ Արցախում կան սոցիալական խնդիրներ, մեր սոցապ նախարարն ասում է, որ այնտեղ սոցիալական բոլոր խնդիրները լուծված են»։
Թաթուլ Պետրոսյանը հարցադրում արեց, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը պատերազմից արդեն 3 ամիս անց գոնե մեկ անգամ չի այցելել Արցախ։
Կարդացեք նաև
Մելինե ԳԱԼՈՒՍՏՅԱՆ