Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշե՛նք, սթափվե՛նք, վառոդը չո՛ր պահենք․ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարը լքում է պաշտոնը

Փետրվար 10,2021 17:20

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սասուն Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնում եմ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնը։

Որոշումս անձնական է, խնդրում եմ չքաղաքականացնել։

Վարչակազմի աշխատակազմի, մարտական ընկերների, շրջանի բնակիչների, ուժայինների հետ անցանք պատերազմի թոհուբոհով, միասին հաղթահարեցինք հետպատերազմյան դժվարագույն երկամսյակը։

Երախտապարտ եմ…

…Հազարավոր մկրատված կյանքեր, վիրավորներ, խավարված օջախներ, որդեկորույս մայրեր, սեւազգեստ այրիներ, գլխիկոր երեխաներ…

Կորսված մի ողջ սերունդ…

Ինչպիսի՜ սերունդ…

Ներող եղեք, տղերք…

Խոնարհումս ՀԵՐՈՍ նահատակներին։

Պատերազմի վեցերորդ օրը(!) ձեռնամուխ եղանք Ասկերան-Աղդամ, այնուհետեւ Դաշուշեն-Կարմիր գյուղ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲՆԱԳԾԵՐԻ կառուցմանը։ Շրջանի աշխարհազորը, կամավորականը մասնակցեց մարտական հերթապահությանը, մարտական գործողություններին։
Փայլուն իրականացրինք խաղաղ բնակչության տարհանումը, մթերային ապահովումը, զորահավաքը, աշխարհազորի ձեւավորումը, մարտական հերթապահությունը, մարտական հերթափոխը, շրջանի ենթակառուցվածքների, մասնավորապես, հացի փռերի անխափան, շուրջօրյա աշխատանքը։ Անվճար հաց՝ առաջնագիծ մեկնողներին, բնակչությանը…

Տեղահանվածների կարիքների հոգածությունը վարչակազմի ուշադրության կիզակետում էր, համայնքապետերի հետ կապը՝ շուրջօրյա։
Անշուշտ, ունեցանք նաեւ թերացումներ, հիմնականում մեզնից չկախված հանգամանքներից ելնելով հանդերձ։

Ձեռք եմ բերել բազմաթիվ նոր ընկերներ….

Իսկական ընկերներ…

Աշխատանքում եղել եմ ազնիվ, անկողմնակալ, անշահախնդիր։ Մաքուր եմ ներքին դատավորիս՝ ԽՂՃԻՍ հանդեպ։

…Իսկ լավագույն գնահատողը ժողովուրդն է, շարքային քաղաքացին…
Հաջողություն, բեղմնավոր աշխատանք հաջորդող ղեկավարին։

Հ.Գ. Պետական մտածելակերպը վերադասենք անձնականից։

Լինենք ՄԻԱՍՆԱԿԱՆ, հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։

Ազգի պառակտումը, բզկտումը դեպի ՈՉ ՄԻ ՏԵՂ տանող ճանապարհ է։ Ներկայիս օրհասական պահին՝ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ, ԱՆԴՈՒՆԴ ՏԱՆՈՂ ճանապարհ է…

ԿՐԿՆՈՒՄ ԵՄ, թողնենք անձնականը, միաբանվե՛նք։

Այլընտրանքը ԿՈՐԾԱՆՈՒՄՆ է, ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏԸ, ԳԱՂԹԻ ՃԱՄՓԱՆ…

Ազգովի նվիրվենք պետականաշինությանը, զինված ուժերի շուտափույթ վերականգնմանն ու արդիականացմանը, ժամանակակից բնագծերի, ամրաշինությունների ստեղծմանը։

Ասֆալտապատումներն ու տանիքներ փոխելը կսպասեն, սարսափելի ոչինչ չկա։

Իրավիճակի սրման դեպքում, ինչպես միշտ, կլինեմ մարտական ընկերներիս կողքին, խրամատներում։

Քանի միս ու արյուն եմ՝ զինվոր եմ։

Չկասկածե՛ք։
Թշնամուն շա՜տ ասելիքներ ունենք…

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՏԱԿԱՎԻՆ ՉԻ՛ ԱՎԱՐՏՎԵԼ:

Հիշե՛նք, սթափվե՛նք, վառոդը չո՛ր պահենք։

Մեկնաբանություններին (քոմենթներին), չեմ պատասխանի։
Այսքանը։
Լավ մնացեք։

ԱՍՏՎԱԾ ԲՈԼՈՐԻՍ ՊԱՀԱՊԱՆ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728