Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը եկել խորհրդարան

Փետրվար 10,2021 14:10

«Պատգամավորների երեւի 90 տոկոսին չեմ ճանաչում, հեռվից գիտեմ, եկել եմ ծանոթանամ, շփվեմ: «Լուսավոր Հայաստանից» մի քանի հոգու ճանաչում եմ, Բարգավաճի զգալի մասին ճանաչում եմ: Խոսքս հիմնականում «Իմ Քայլի» պատգամավորներին էր վերաբերվում»,- իր` խորհրդարան գալու պատճառն այսօր լրագրողների հետ զրույցում այսպես բացատրեց ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Նա նաեւ բնութագրեց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին. «Նրանցից մի քանիսը վերջացած սրիկաներ են: Մի քանիսը մեր հոգեւոր մշակութային հայկական որեւէ արժեքի հետ կապ չունեն, առնվազն ազդեցության գործակալներ են: Մի երեք-չորս հոգի մտքի եւ հումորի գիգանտներ են. ամեն խոսքն ու արտահայտությունը ուշագրավ է. նրանց մասին սփյուռքահայերն ասում են՝ անուշադիր, արեւելահայերենով դառնում է՝ ապուշ: Մի զգալի մասն էլ նորմալ հայ մարդիկ են, հայ ընտանիքի երեխաներ են. մի քանիսի մայրերին կամ հայրերին եմ ճանաչում: Իմ գործը հիմնականում այս շերտի հետ է: Նրանցից ոմանց հետ շփվում եմ, քննարկումներ ենք ունենում: Ինձ հետաքրքիր է հենց այս մարդկանց կարծիքը, հոգեվիճակը, թե ինչպես են կարողանում ծառայել մեկ անձի, ով երկիրը հասցրել է այս վիճակին»:

Աղվան Վարդանյանը փակագծեր բացեց ԱԺ իր այցի վերաբերյալ. «Ցանկանում էի տեսնել երկրում ռազմական դրության պայմաններում արդյոք պատգամավորները զրահաբաճկոններով եւ սաղավարտներո՞վ են, բայց միջանցքներում արտասովոր լռություն էր, կարծես՝ սենյակներից էլ դուրս չեն գալիս»:

Անդրադառնալով իշխող «Իմ քայլը» խմբակցության անունից տարածված հայտարարությանը, որով իշխանությունը հրաժարվում է իր կողմից օրակարգ մտցրած արտահերթ ընտրություններից, Աղվան Վարդանյանն ասաց. «Այն, ինչ կատարվել է Հայաստանում եւ Արցախում, պարզ է դարձնում, որ անհրաժեշտ են փոփոխություններ: «Իմ Քայլը» հերթական անգամ հրաժարվեց արտահերթ ընտրություններ անցկացնելու իր դիրքորոշումից, սովորական բան է, բնական բան է: Բայց նայենք Հայաստանի Սահմանադրությունը. Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է: Հիմա կա՞ նման բան: Նայենք «Իմ Քայլի» նախընտրական ծրագիրը, որեւէ բան իրականացվե՞լ է: Բնականաբար, փոփոխություն լինելու է, իշխանությունը փակեց սահմանադրական ճանապարհը, ուրեմն կլինեն ցնցումներ, հանրային ճնշումներ: Այն, որ հանրային պահանջ կա՝ իշխանության հերթական ստախոսության դրսեւորումն է: Չէ՞ որ խոսք կա՝ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը: Սա ելք չի, ինչքան կարող են փակվել սենյակներում՝ անվտանգության աշխատակիցներով, Արտաշատում տեսանք, թե ինչ տեղի ունեցավ: Նրանք կործանել են այս երկիրը եւ նրանք հեռանալու են, սիրով են հեռանալու»:

Աղվան Վարդանյանը վստահեցրեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» աշխատանքները շարունակվում են. «Այս անգամ լինելու է ավելի մեծ համախմբում, վստահ եղեք՝ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը պահանջելու է այս մարդու հրաժարականը: Այս մարդը կամավոր չի գնալու, բայց կուղարկենք, հանգիստ եղեք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728