Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աբխազիան առաջարկում է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն բացել իր տարածքով

Փետրվար 10,2021 14:15

Regionmonitor. Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային՝ առաջարկելով, որ հանրապետությունը պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն բացելու նախագծին: Այս մասին հայտարարել է Աբխազիայի խորհրդարանի միջազգային, միջխորհրդարանական հարաբերությունների և հայրենակիցների հետ հարաբերությունների հարցով հանձնաժողովի նախագահ Աստամուր Լոգուան:

«Նախաձեռնությունը մեր հանձնաժողովինն է: Քանի որ մենք հետևում ենք տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որը լուծվում է այս ճանապարհով… Մենք ողջունում ենք այն, որ տեղի է ունենում հաղորդակցությունների ապաշրջափակում»,-մեջբերում է պատգամավորին «Սպուտնիկ Աբխազիա»-ն:

Լոգուան նշել է, որ Աբխազիան պետք է ապաշրջափակվի, և «համապատասխանաբար աշխատանքներ են տանում, որն աջակցում են խորհրդարանի և ԱԳՆ-ի իրենց գործընկերները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728