Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում, այլևս ոչ թե սավառնում, այլ ամրապնդվում է բացարձակ ոստիկանական համակարգն ու անպատժելիությունը. Ավետիք Իշխանյան

Փետրվար 10,2021 13:05

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը

ՈՍՏԻԿԱ՞Ն, ԹԵ՞ ԵՆԻՉԵՐԻ

Քիչ առաջ դիտեցի այսօր մի քանի քաղաքացիների ոստիկանության կողմից բերման ենթարկելու կադրերը։

Առաջին․ հավաքը բացարձակապես խաղաղ էր։

Երկրորդ․ ոստիկանական ուժերի քանակը, նույնպես՝ բացարձակապես, գերազանցում էր հավաքի մասնակիցների քանակին։

Երրորդ․ ոստիկանությունը, նույնպես՝ բացարձակապես անհիմն, այլ ոչ անհամաչափ, ուժ կիրառեց ցուցարարների նկատմամբ։

Չորրորդ․ ոստիկանության կողմից կիրառված անհիմն ուժը, նույնպես՝ բացարձակապես բռի էր, կոպիտ, համեմված վիրավորանքներով ցուցարարների հասցեին։

Եզրակացություն․ անկախ Հայաստանում խաղաղ, շեշտում եմ՝ խաղաղ հավաքների պատմության մեջ դեռևս չի եղել ոստիկանության կողմից այս աստիճանի՝ բացարձակապես անհիմն, բռի, կոպիտ միջամտություն խաղաղ հավաքների մասնակիցների հանդեպ։ Հայաստանում, այլևս ոչ թե սավառնում, այլ ամրապնդվում է բացարձակ ոստիկանական համակարգն ու անպատժելիությունը։

Հ․Գ․ Եվ ո՞ւմ եք դուք պաշտպանում, հայրենիքը թշնամուն հանձնած, թշնամու դաշնակից բռնապետիկին և հանուն ինչի՞․․․, հա հիշեցի՝ աշխատավարձ, պարգևավճարներ, ծրարով հավելավճարներ։ Թքած պետության, հայրենիքի վրա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728