«Ազատություն». Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու Ռուսաստանի ջանքերը, բայց տարածաշրջանում սպառնալիքները դեռ պահպանվում են: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի արտգործնախարարության Դիվանագիտական ակադեմիայում:
«Այս հակամարտության շարունակությունը կարող է անվտանգության խնդիրներ առաջացնել Իրանի հյուսիսային սահմաններին: Մենք ուրախ ենք, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրել հնարավորինս շուտ դադարեցնելու այս պատերազմը: Բայց ինձ թվում է, որ այս տարածաշրջանում քնած սպառնալիքներ կան: Ես նկատի ունեմ, որ անհրաժեշտ է կանխել այս տարածաշրջանում ահաբեկչական ուժերի ներկայությունը», – ասել է Իրանի խորհրդարանի խոսնակը:
Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ