Հարցազրույց «Իմ քայլի» պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Արթուր Դավթյանի հետ
– Պարոն Դավթյան, Դուք է՞լ եք համաձայն, որ պետք չէ արտահերթ ընտրություններ անցկացնել։
– Ես իմ մասին չեմ ուզում ինֆորմացիա տալ։
– Ինչո՞ւ եք խուսափում կարծիք հայտնել, կարո՞ղ ենք ասել, որ համաձայն չեք այն մտքերի հետ, ինչի մասին հայտարարվել է։
Կարդացեք նաև
– Ոչ, ես նման բան չասացի։ Խմբակցությունը կարծիք է հայտնել, դա մեր ամբողջական կարծիքն է։
– Շատ լավ, ամբողջական կարծիքն է, որ հանրային պահանջ չկա, հիմա խնդրեմ հիմնավորեք․ ո՞նց եք չափել՝ այդ պահանջը կա՞, թե՞ չկա։
– Ես չեմ ստուգել ոչ մի բան։
– Բա ո՞նց եք հայտարարություն տարածել, նաեւ Ձեր անունից է այդ հայտարարությունը տարածվել։
– Ես հայտարարություն տարածե՞լ եմ։ «Իմ քայլը» տարածել է հայտարարություն։
– Այսինքն՝ Դուք «Իմ քայլի՞ց» չեք։
– Ապրես, «Իմ քայլն» է ստուգել, ոչ թե Դավթյան Արթուրը։
– Դե լավ, բառերի ետեւից մի ընկեք, հայտարարությունն արվել է «Իմ քայլի» անունից, Դուք էլ այդ խմբակցության պատգամավոր եք, հիմա, առանց պարզելու, Դուք թույլ եք տալիս, որ նաեւ Ձեր անունի՞ց հայտարարեն։
– Դուք գիտե՞ք ես ով եմ, ես ոչ թե «Իմ քայլն» եմ, այլ «Իմ քայլի» պատգամավոր, եթե չգիտեք, իմացեք։ Եվ, այո, խմբակցությունը ճիշտ է արել, որ տարածել է հայտարարություն, ունեցել է ամբողջական կարծիք եւ տարածել է։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: