Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեք անգամ հետաձգել են ընտրությունները. որքա՞ն կշարունակի պաշտոնավարել Փաշինյանի քավորը. «Հրապարակ»

Փետրվար 10,2021 10:37

Տավուշի մարզկենտրոն Իջեւան համայնքը 2019թ․ սեպտեմբերի 12-ից օրինական ընտրված քաղաքապետ չունի։ Այդ օրվանից մինչ օրս քաղաքը հանձնված է Նիկոլ Փաշինյանի քավորի՝ Հայկ Ղալումյանի կառավարմանը։ Նա 2019թ. սեպտեմբերի 6-ին քաղաքապետ Վարդան Ղալումյանի պարտադրված հրաժարականից հետո նշանակվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ու մինչ օրս այդ կարգավիճակում պաշտոնավարում է։ Այս ընթացքում իշխանությունները երեք անգամ տարբեր պատճառներով հետաձգել են Իջեւանի ընտրությունները։

Իսկ հիմա արդեն 2 տարի ընտրություններ չիրականացրած Իջեւանում լրացել է 2015 թվականին ընտրված քաղաքապետի պաշտոնավարման հինգ տարին, ու եթե նույնիսկ Վարդան Ղալումյանը ժամկետից շուտ հրաժարական չտար, եւ արտահերթ ընտրություններ չկայանային, միեւնույն է՝ 2021-ին պետք է անցկացվեին հերթական ընտրություններ՝ ընտրված քաղաքապետի պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մեր հարցին, թե երբ են, ի վերջո, պատրաստվում անցկացնել Իջեւանի քաղաքապետի ընտրությունները, ասաց․ «Իջեւանի ընտրությունները նշանակելու հետ կապված՝ կարծեմ, կա որոշում, որով ուժը կորցրած է ճանաչվել նախորդ ընտրությունը նոյեմբերին, եւ մենք էնտեղ նշանակված ընտրություն չունենք հիմա»։ Ապա հիշեցրեց օրենքը՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ընտրություններ չեն կարող տեղի ունենալ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728