Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի հետ «խոր ինտեգրացիայի» գաղափարը գալիս է  Ռուսաստանի՞ց, թե՞ հայաստանյան նախաձեռնություն է. «Ժամանակ»

Փետրվար 10,2021 10:16

Հայաստանի «խոր ինտեգրացիան» Ռուսաստանին անհրաժեշտ է թերևս ոչ ֆորմալ մակարդակով, այսինքն՝ հնարավորինս լայն ազդեցությամբ, բայց հնարավորինս նվազ պատասխանատվությամբ:

Բանն այն է, որ Ռուսաստանի համար բավականին բեռ է անգամ եղած պատասխանատվությունը և ակնառու է, որ անգամ եղածի պարագայում Մոսկվան իր պատասխանատվության մասին հիշում է դժկամությամբ, որովհետև իր ռեգիոնալ գլխավոր գործընկեր շարունակում է դիտարկել Թուրքիային: Այդ իրավիճակում Ռուսաստանի համար ցանկալի մեխանիզմն այն է, երբ Ռուսաստանին ծառայելու մրցակցություն է ձևավորվում ընդդիմադիր դաշտում, այսինքն՝ երբ ընդդիմությունը Ռուսաստանի հանդեպ հավատարմության կամ շատ դեպքերում հպատակության հարցում լինում է ավելի նախանձախնդիր և նախաձեռնող, քան իշխանությունը: Այդ մեխանիզմը հաջողությամբ խաղարկվել է պարբերաբար, հատկապես 2012-15 թվականներին, երբ Հայաստանին պարտադրվեցին ճակատագրական քաղաքական որոշումներ: Այդ պատճառով է կարևոր հասկանալ՝ նախաձեռնությունը գալիս է Մոսկվայի՞ց, թե՞ պարզապես Հայաստանում որոշ քաղաքական ուժեր փորձում են ընդունել Ռուսաստանի համար գայթակղիչ դիրքորոշումներ:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728