«Ժողովուրդ» օրաթերթն անդրադառնում է Արարատի եւ Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքին:
Ազգային ժողովի պաշտոնական կայքի համաձայն՝ այս քննիչ հանձնաժողովը վերջին անգամ նիստ է անցկացրել 2020 թվականի ապրիլի 17-ին, եւ, պաշտոնական հաղորդագրության համաձայն, այդ օրը հանդիպում է եղել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի հետ:
2019 թվականին էլ հանձնաժողովը 5 նիստ է անցկացրել:
Սակայն, ըստ էության, որեւէ բացահայտում այդպես էլ չի եղել: Հավելենք, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը արդեն ավարտվել է, սակայն հաշվետվությունը դեռեւս ներկայացված չէ։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Լուսանկարում՝ հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը