Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանի կենսագրության հետաքրքիր դրվագներ

Փետրվար 10,2021 09:28
vazgen manukyan

1967 թվականի ապրիլի 24-ին Վազգեն Մանուկյանը, որն այդ ժամանակ սովորում էր Մոսկվայի պետական համալսարանում, մի խումբ ընկերների հետ բողոքի ցույց է կազմակերպում Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջև:

Ցույցն աննախադեպ էր և մեծ արձագանք է ստանում Խորհրդային միությունում, որից հետո Վազգեն Մանուկյանին հեռացնում են համալսարանից:

Այդպիսով սկիզբ է դրվում նրա քաղաքական գործունեությանը:

 

Խորհրդային միության տարիներին Վազգեն Առաջին կաթողիկոսը մի խումբ երիտասարդների, որոնք ակտիվ էին ազգային հարցերի շուրջ և որոնց հետ նա բավականին մտերմացել էր, առաջարկում է «փրկել» Նախիջևանում գտնվող մի քանի հայկական խաչքար: Վեհափառը մտահոգություն ուներ, որ հատկապես Ադրբեջանում դրանց գոյությունը վտանգված է:

Այդ ակտիվ երիտասարդներից էր Վազգեն Մանուկյանը, որի գլխավորությամբ մի քանի երիտասարդների հաջողվում է 1971 թվականին Նախիջևանից արժեքավոր խաչքարեր գաղտնի տեղափոխել Հայաստան:

 

1974 թվականին Վազգեն Մանուկյանը համախոհների հետ ձեռնարկում է մի նախաձեռնություն՝ «Թարգմանչաց տոներ», որն իր շուրջ է համախմբում հայաստանյան ողջ մտավորականությունը։ Այդ հավաքներին մասնակցում էին ժամանակի ամենահեղինակավոր անձիք։ Նպատակն այն էր, որպեսզի ստեղծվի ազգային մի ակումբ, որը հնարավորություն կտա մտավորականներին անձամբ ծանոթանալու, շփվելու, ոչ ֆորմալ մթնոլորտում հարցեր քննարկելու և միավորվելու ազգային գաղափարների շուրջ։ Երբ 88-ի Շարժումը սկսվում է, հասկանում են, թե այդ հավաքներն ինչքան կարևոր էին։ Մտավորականությունը միանգամից համախմբվում է և սկսում գործել։

1988 թվական: Հայաստանում մեծ թափ է հավաքում մի շարժում, որը հետագայում անվանվելու էր Արցախյան: Նպատակը ԼՂԻՄ-ը Հայաստանին միացնելն էր: Շարժումը համակարգելու և ուժերի համախմբման նպատակով 1988 թ. ստեղծվում է Ղարաբաղ կոմիտեն, որի ակունքներում կանգնած էր Վազգեն Մանուկյանը: Նա վստահ էր, որ ճիշտ ճանապարհը անկախ պետության կերտումն է, և պայքարը փուլ առ փուլ տեղափոխվում է անկախության դաշտ: 1988 թվականի դեկտեմբերի 10-ին Վազգեն Մանուկյանը Ղարաբաղ կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվում է: Սակայն Շարժման ընթացքը դեպի անկախ պետականություն անկասելի էր:

Վազգեն Մանուկյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728