«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը թիմի ներսում հայտնել է, որ մտադրություն ունի առաջիկայում մանդատը վայր դնել:
Թեւոսյանը չհերքեց լուրը՝ ընդգծելով, որ պատրաստվում է մասնակցել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր պաշտոնի մրցույթին, որը հայտարարվել է 3 օր առաջ:
«Հաղթելու դեպքում, այո, ես ստիպված եմ լինելու մանդատը վայր դնել»,- տեղեկացրեց պատգամավորը: Նշենք, որ այդ մրցույթի արդյունքները ամփոփվելու են փետրվարի 26-ին:
Թեւոսյանից հետաքրքրվեցինք՝ պատրաստվում եք փոխարինել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի՞ն. Ի պատասխան պատգամավորն ասաց, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում. «Ես գնում եմ այդ հանձնաժողով՝ որպես խորհրդի անդամ եւ պատրաստվում եմ աշխատել պարոն Շիրինյանի հետ: Թե հետո խորհուրդը ինչ կորոշի՝ ժամանակը ցույց կտա»,- ընդգծեց նա:
Կարդացեք նաև
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում