Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հերթական անգամ ստում էր ասելով, որ ՀՀ և ԱՀ սահմանները համաձայնեցված են բանավոր… Նոյեմբերի 9-ից բացի այլ փաստաթուղթ էլ կա. Հրանտ Բագրատյան

Փետրվար 09,2021 22:50

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Փետրվարի 6-9-ը Կապանում էի։ Գնացել էի կապանցիների հետ զրուցելու. ի՞նչպես ենք ապրելու նոյեմբերի 9-ից հետո թեմայով։ Զրույցը չստացվեց։ Ավելի ճիշտ կարիքը չկար։ Հենց որ քաղաքը շրջապատող արևելյան լեռնաբլուրներից մեկի վրա տեսա Ադրբեջանցի զինվորներին ու նրանց դրոշը պապանձվեցի։ Սրանք այսքան մոտիկ չպիտի լինեին։ Այս ի՞նչու ենք թույլ տվել։ Բարձրացանք այդ դիրքերը Կապան – Գեղանուշ – Ճակատեն – Շիկահող – Սրաշեն – Ծավ – Շվանիձոր (վերջին 2-ը գտնվում են Մեղրու տարածաշրջանում) ոչ վաղ անցյալում կառուցված ճանապարհով։ Իրոք ճանապարհը մի քանի տեղ, ըստ պաստառների, իբր թե մտնում է Ադրբեջանի տարածք։

Ասում են, որ մոտ 3-4 կմ այդ վիճակում է։ Այսինքն, այդ ճանապարհով ոչ կապանցիք կարող են գնալ նշված գյուղերը կամ Մեղրի, ոչ էլ սրանք կարող են գալ Կապան։ Այսինքն` կարող են, եթե ադրբեջանցիք ճանապարհները չփակեն։ Եվ ահա ամենուր տեսնում եմ ռուսական պատրուլ։ Իա ռուներն այստեղ ի՞նչ են անում։ Իմ իմացածով այս ճանապարհը միշտ եղել է նախկին Հայկական ԽՍՀ տարածք։ Մենք այստեղ Ադրբեջանի հետ ի՞նչ գործ ունենք։

Ռուսական սպան համբերատար ինձ բացատրում է, որ քանզի երթևեկության անվտանգության խնդիր կա (իմա՝ հայերիս համար), իրենք, համաձայն “հուշագրի” կոչված են դա ապահովելու։ Ի՞նչ հուշագիր։ Սիրով ինձ է տրամադրում ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրված մի հուշագիր՝ 6 կետից։ Նախաբանում գրված է.

«Ի կատարումն 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված … հայտարարության…»  Գորիս-Դավիթ Բեկ ու Կապան – Ճակատեն ճանապարհների անվտանգությունը ապահովելու համար կողմերը պայմանավորվում են… Աստված իմ, այդ 6 կետերից ստորև թարգմանաբար ներկայացնում եմ հիմնականը՝ 2-րդը։ “Ավտոճանապարհի Գորիս – Դավիթ Բեկ տեղամասերում 39’26’34.577″ հյուսիսային լայնության և 46’23’42.66″ արևելյան երկայնության կետից մինչև 39’19’56.032″ ու 46’28’03.157″ կետը,  ինչպես նաև  Կապան-Ճակատեն տեղամասում 39’12’28” հյուսիսային լայնության ու 46’24’18” արևելյան երկայնության կետից մինչև 39’08’54.603 կետից մինչև 46’26’33.747″ և 46’26’33.747″ կետը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը հայկական կողմից և ԱՀ պետական սահմանապահ ծառայությունը ադր-կան կողմից … դնում են «ուղեկալներ» ճանապարհից դուրս։ Հուշագրի 4-րդ կետով էլ նախատեսված է, որ ՌԴ սահմանապահ մարմինները ապահովում են երթևեկության անվտանգությունը ճանապարհի վրա։ Հուշագրի տեքստն ամբողջությամբ հաջորդիվ տես FB իմ և Ազատություն կուսակցության էջերի վրա։ Ահա այսպիսի բաներ։ Ի՞նչ է այստեղից բխում։

  1. Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում էր ասելով, որ ՀՀ և ԱՀ սահմանները համաձայնեցված են բանավոր։ Ինչպես տեսանք, նոյեմբերի 9-ից բացի այլ փաստաթուղթ էլ կա։
  2. Սահմանները որոշված են GPS-ով, որոնք չեն համապատասխանում իրական սահմանային 1։25000 մասշտաբի քարտեզներին ՀԽՍՀ և ԱԽՍՀ միջև։ Դրանք խախտված են ի վնաս հայկական կողմի։ Սրանից 18 տարի առաջ, Ռ.Քոչարյանի և Ա.Մարգարյանի կողմից ՀՀ բյուջեից 42 մլն դոլար է հատկացվել նշված ճանապարհը կառուցելու համար։ Նախագծող կազմակերպությունը և ապա շինարարները ոչ մի տեղ սահմանի խախտում թույլ չեն տվել։ Ասֆալտապատ ճանապարհը կառուցվել է նախկին ճանապարհապաստառի վրա։
  3. GPS-ը նախօրոք Ադր-նի ճնշման (իսկ միգուցե Նիկոլի ու Արմեն Սարգսյանի դավաճանության) արդյունքում փոխել է սահմանային նշագծումն այնպես, որ Սյունիքում հայկական բոլոր քաղաքների ու բնակավայրերի միջև կապը կտրվի (ըստ էության թուրքերը պատրաստվում են հաջորդ պատերազմին)։
  4. Ադր-կան կողմը նույնիսկ այս անարդար քարտեզների պարագայում նստում է հենց GPS գծի վրա, հայկական կողմին ստիպելով 1-2 կմ նահանջել դեպի արևմուտք։ Նրանք մեզ բաստուրմի պես տալաշ-տալաշ կտրտում են։
  5. Այս “երջանկությունը” տևելու է լավագույն դեպքում 5 տարի, որից հետո թուրքերը մտնելու են Սյունիք հակատեռորիստական խնդիրներ լուծելու։
  6. Խախտվել է ՀՀ Սահմանադրությունը. ՀՀ տարածքների փոփոխություն կարող էր անել միայն ՀՀ ժողովուրդը հանրաքվեի միջոցով։ Այդ փոփոխություններն արել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը, ինչը դավաճանություն է»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728