Sputnik.«Էրեբունի» օդանավակայանը մարդաշատ էր` գերիների հարազատները հուզմունքով սպասում էին իրենց տղաներին։
Այսօր Ադրբեջանից հայրենիք վերադարձան, նախնական տվյալներով, ևս 5 գերիներ։ Նրանց հայրենիք տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակայանում։
Օդանավակայանում հավաքվել էին գերիների հարազատները։ Վերջին անգամ կրկին Մուրադովի ուղեկցությամբ 5 հայ գերիներ էին վերադարձել Հայաստան։ Բոլորը Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից էին։