Լրահոս
Օրվա լրահոսը

Բեզոարյան այծի որսն արգելված է

Փետրվար 09,2021 21:12

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվել էին օպերատիվ տվյալներ ապօրինի որսի վերաբերյալ։ Տվյալներն իրացնելիս բաժնի ծառայողները համագործակցեցին մարզային ոստիկանության գործընկերների և «Վայոց ձորի անտառտնտեսության» աշխատակիցների հետ։

Միջոցառումների արդյունքում փետրվարի 4-ի երեկոյան, ապօրինի որս կատարելու կասկածանքով, Հերմոն գյուղից բերման ենթարկվեց Եղեգիս գյուղի բնակիչ, 25-ամյա մի տղամարդ՝ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով հանդերձ։ Քիչ ավելի ուշ նույն կասկածանքով Եղեգիս գյուղի «Սիրանույշ» ճամբարի մոտից բերման ենթարկվեց ևս երեք հոգի։ Նրանցից մեկի՝ նույն գյուղի 19-ամյա բնակչի ուսապարկից անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մորթած և մաշկած կենդանու մարմին, իսկ 23-ամյա երևանցու մոտ՝ մեկփողանի ողորկափող որսորդական հրացան: Հրացանն օրինական էր, բայց նրանց արարքը՝ ոչ։

Բերման ենթարկվածները հայտնել են, որ մաշկազերծված կենդանին Բեզոարյան այծ է, որը ժամեր առաջ երևանցին որսացել է «Սիրանույշ» ճամբարին հարակից լեռան լանջին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են այծի գլուխն ու մորթին։

Հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է տարածքային քննչական մարմին։ Կատարվում է նախաքննություն։

Սակայն հարցն ունի և բարոյական կողմ․ իսկական որսորդը միշտ է պահում որսորդության բարոյական նորմերը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728