Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կրճատե՛ք քաղաքապետի խորհրդականների, խորհրդականների օգնականների, նրանց վարորդների հաստիքները». Թեհմինա Վարդանյան

Փետրվար 09,2021 20:03

«2018 թվականի սկզբից օրենքով սահմանված կարգով հաստատեցինք հաստիքացուցակները և նշեցինք, որ պետք է վերանայվի հաստիքացուցակները, քանի որ ուռճացվել են, պետք է գնանք օպտիմալացնելու ճանապարհով, բայց մենք հակառակ ենք տեսնում՝ այս երկու տարվա ընթացքում անընդհատ ավելացնում ենք եւ համարում ենք, որ այդ ավելացումը հիմնավոր է»,-այսօր այսպես արձագանքեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը, երբ ավագանու նիստում քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Համբարյանն կառուցվածքային փոփոխություններ կատարել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության եւ անձնակազմի կառավարման բաժնի կառուցվածքային ստորաբաժանումներում:

Խաժակյանի խոսքով, ավագանու եւ քաղաքապետարանի խնդիրը պետք է լիներ կատարել կառուցվածքային փոփոխություններ, բայց չնպաստել թվաքանակի եւ դրանից բխող ծախսերի ավելացմանը. «Մենք ունենք համայնքային բյուջեի 10 միլիարդ կրճատում, բայց հիմա 30 միլիոն ավելացնում ենք 10 հաստիքի ավելացման վրա: Համբարյանը նշում է, որ Թեժ գծի զանգերի քանակը մեծացել է, առաջարկում եմ նայենք՝ ինչո՞ւ է մեծացել զանգերի թիվը, դա ստորաբաժանումների խնդիրների պատճառով է, որ մարդիկ ստիպված են լինում զանգել Թեժ գիծ և տվյալ ստորաբաժանման խնդիրները լուծել: Ունենք իրավաբանական վարչություն, որը ամիսներ շարունակ չունի վարչության պետ եւ մենք մտածում ենք ներգրավվել լավ մասնագետ»:

Նույն խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն էլ ասաց, որ խնդիրները խորքային են, «Երբ այս քաղաքային թիմը ստանձնեց իշխանությունը, ունեինք 1998 հաստիք, մենք նախկինում էլ էինք բարձրաձայնել ու երկուսուկես տարի շարունակ բարձրաձայնում ենք՝ չի կրճատվում, չի օպտիմալացվում, այդ բառի տակ տեղավորում եք ամեն ինչ, բացի օպտիմալացումից: Պարո՛ն Համբարյան, կրճատե՛ք քաղաքապետի խորհրդականների, խորհրդականների օգնականների, խորհրդականների օգնականների վարորդների հաստիքները, խորքային փոփոխություններ արեք: Անձնավորված մղումներով բերում, կպցնում եք, այսինքն բոլոր պարերը պարե՞լ եք, մնացել է սարի սմբուլը, մնացել է Թեժ գծի բարեհամբյուր աշխատակիցների հա՞րցը: Սա համարում եք օպտիմալացո՞ւմ, որ բյուջեի վրա հավելյալ միլիոններ է ավելանալու, եթե համարում եք, որ ճիշտ որոշում կայացրեցիք, եւ խաբելու եք, որ դա օպտիմալացում է, այդ դեպքում բան չունեմ ասելու»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728