«Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց, որ իր ներկայացրած նախագիծը, որով առաջարկում է «կապիտուլյանտ վարչապետին» ու կառավարությանը հրաժարական տալ, պետք է մտցվի օրակարգ, քանի որ օրենքի պահանջով այն պետք է օրակարգ մտնի ոչ ուշ քան չորս ամիսը: Ասաց, որ ուղերձը եղել է նոյեմբեր ամսին:
Դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին ասաց. «Սա երրորդ ամիսն է, եւ պետք է խնդրեմ ձեզ մեր կանոնակարգով սահմանված կարգով այդ նախագիծը ներառվի եկող կամ արտահերթ նիստի օրակարգում՝ չորս ամսվա ժամկետը հստակորեն պահպանելու համար»:
Քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ ժամկետը չեն խախտի, այդպես էլ կանեն:
Տեսանյութը՝ շուտով
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ