ԱԺ-ում այսօր տեղի ունեցավ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադեւոսյանի ընտրության փակ, գաղտնի քվեարկությունը։ Հիշեցնենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջադրվել էր դատարանի քրեական պալատի գործող նախագահ Լիլիթ Թադեւոսյանը։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր, «դեմ» է քվեարկել մեկ, եւ «կողմ»՝ 102 պատգամավոր։ Այսպիսով, Լիլիթ Թադեւոսյանն ընտրվեց վճռաբեկ դատարանի նախագահ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ