«Տարիներ հետո ժողովուրդն ինքն էլ կարձագանքի, որ փետրվարի 9-ին սկսվեց հայ ժողովրդի քաղաքական գարունը»,- Ազատության հրապարակում՝ ժողովրդավարական ուժերի հրավիրած ասուլիսի ընթացքում ասաց Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Կուսակցությունները կազմել են հանրագիր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին։ Հանրագրով առաջարկվում է Պարույր Հայրիկյանի մասնակցությամբ հրապարակային քննարկել սահմանադրության առաջարկվող նախագիծը և մասնագիտական կարծիքը փոխանցել կառավարությանը՝ Ազգային ժողովի օրակարգում հրատապ ընդգրկելու համար։
Պարույր Հայրիկյանն ասաց, որ այդ գործընթացը կարելի է կազմակերպել 3 ամիսների ընթացքում․ «Այս նախագիծը, որը մենք այսօր կներկայացնենք, նոր սահմանադրություն չէ, այլ սահմանադրական փոփոխություններ է։ Նույնիսկ ոչ շատ լավ աշխատելու պատրաստ իրավագետները 1 շաբաթվա ընթացքում կարող են իրենց գնահատականը տալ։ Եվս երկու շաբաթվա ընթացքում, եթե կառավարությունը մտցնի խորհրդարան, Ազգային ժողովը կարող է իր տեսակետը հայտնել։ Ուղարկում ենք Սահմանադրական դատարան, այնտեղ է ժամանակը մի քիչ երկար՝ 50 օր։ Բայց ամեն դեպքում՝ մենք կարող ենք 3 ամիս անց, այսինքն՝ մայիսին, կատարել Սահմանադրության հանրաքվե, եթե Նիկոլը գոնե 1 տոկոս հավատարիմ է իր այն խոսքին, որով նախնական փուլում մեզ տրամադրեց իրեն սատարել։ Ասում էր, չէ՞, «Մենք ենք տերը մեր երկրի», դա հիմնականում ԱԻՄ-ի կարգախոսն էր, ինքնորոշման կարգախոս է։ Եթե 1 տոկոսով ինքը դրան հավատարիմ է, պետք է ասի, այո՛, այսօր առաջարկված է փոխզիջում, դուք ասում եք իմ հրաժարականը, ես ասում էի՝ չէ, նոր ընտրություններ, հիմա եկել է մի տարբերակ, փոխել այն Սահմանադրությունը, այդ Սահմանադրության հիման վրա ընտրական օրենսգիրքը»։
Կուսակցությունների ներկայացուցիչները հանրագիրը ներկայացրին արդարադատության նախարարություն։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ