Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հանրային պահանջի մասին տաքսիներում եք հարցումներ արել, ապա դրանք վստահելի չեն»․ Իվետա Տոնոյան

Փետրվար 09,2021 18:21

«Սա մանիպուլյացիա է եւ հանրությանը մոլորեցնելու անհաջող փորձ։ Չեմ կարծում, որ իշխանությունը հիշողության կորուստ ունի եւ չի հիշում, թե խորհրդարանական ընդդիմությունն ինչ էր ասում արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ։ ԲՀԿ-ն ասում էր, որ դրանց անցկացումը հնարավոր է միայն Փաշինյանի հրաժարականի դեպքում»,-ԱԺ նիստում այսօր հայտարարությունների ժամին, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության հայտարարությանն այն մասին, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ չկա, ասաց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Սա վկայում է, որ իշխանությունը կարող էր ազնիվ գտնվել եւ ասել, որ Փաշինյանը պարզապես պատրաստ չէ հրաժեշտ տալու վարչապետի աթոռին։ Ազնիվ կլիներ, որ խոսեին իրենց տապալումների մասին։ Իսկ իշխանությունն ինչպե՞ս է հանրային պահանջի մասին հարցումներ արել։ Եթե տաքսիների մեջ, ապա դրանց չի կարելի վստահելի համարել։ Եթե իրենց տարածքային կառույցներում, ապա դժվար թե դրանցում որեւէ մեկը դեմ արտահայտվեր»,-նշեց Իվետա Տոնոյանը։

Նա իշխանության ներկայացուցիչներին խորհուրդ տվեց երկրի իրավիճակը պատկերացնելու համար զրահաբաճկոններով գնալ Եռաբլուր, եթե իհարկե կարող են․ «Հերիք է ժողովրդի անունը շահարկելով՝ առաջ տանեք սեփական օրակարգը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728