«Ինչ-որ մեկը կարո՞ղ է պատասխանել՝ Հայաստանում մինչեւ հիմա ինչո՞ւ է պահպանվում ռազմական դրությունը։ Ի վերջո, Ադրբեջանն ինչ ուզում՝ անում է։ Ադրբեջանցի զինվորականները GPS-ը գրկած՝ Սյունիքը ձեւում են այնպես, ինչպես ուզում են»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց․ «Գնացեք Ներքին Խնձորեսկ։ Ոնց ուզում՝ առաջ են գալիս։ Նույնն էլ Կապանի հարակից բնակավայրերում։ Կամ, ինչո՞ւ է պահանվում ռազմական դրությունը՝ այն դեպքում, երբ իշխանությունը ռազմագերիների եւ անհետ կորածների հարցով զբաղվում է «գալչկայի» համար։ Անհետ կորածների ծնողները ռուս խաղաղապահների հետ են սպասում, որ ադրբեջանցիները «ադալժենի» անեն եւ թույլ տան մտնել որոնման վայր»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ