«Ի՞նչ է լինելու Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ճակատագիրը։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամրագրված է, որ տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, հետեւաբար՝ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը եւս պետք է ապաշրջափակվի եւ գործի»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նրա համոզմամբ՝ այս հարցը պետք է դառնա բանակցությունների առարկա․ «Համահայկական միջոցներով կառուցված այդ ճանապարհը հիմա միակողմանի ծառայում է Ադրբեջանին՝ ռուսական կողմի ուղեկցությամբ։ Մենք պետք է հասնենք դրա գործարկմանը՝ խաղաղապահների միջնորդությամբ»։
Պատգամավորն ընդգծեց, որ Վարդենիսի տարածաշրջանում բացված բիզնեսներն այժմ փակման վտանգի տակ են՝ ավտոճանապարհի չգործելու պատճառով։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ