Լրահոս
Օրվա լրահոսը

«Թաղման բյուրոն» կկազմակերպի հարազատ չունեցող եւ սոցիալապես անապահով անձանց հուղարկավորությունը. Նոր նախագիծ Երեւանի ավագանու նիստում

Փետրվար 09,2021 18:58

Երեւանի ավագանին այսօրվա նիստում փոփոխություն կատարեց «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կանոնադրության մեջ: Այն քաղաքացիներին առավել հայտնի է «թաղման բյուրո» անունով:

Այսուհետ նշյալ կազմակերպությունն իրավասու է իրականացնել հարազատ չունեցող եւ սոցիալապես անապահով անձանց հուղարկավորության կազմակերպումը: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Նշված ծառայության մատուցմամբ կավելանան կազմակերպության եկամուտներն, արագընթաց ընթացակարգով կլուծվի հարազատ չունեցող եւ սոցիալապես անապահով անձանց, ինչպես նաեւ ազատազրկման վայրերում, բուժհաստատություններում, ծերանոցներում եւ մանկատներում մահացած անձանց հուղարկավորության կազմակերպման խնդիրը»:

Արձագանքելով այս նախագծին, Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն ասաց, որ բոլոր իշխանությունների կողմից «թաղման բյուրոն» եղել է ամենաթոթոլ կտորը պաշտոններից, որովհետեւ ամենամեծ փողերը, ամենաշատ կոռուպցիան եղել է այդտեղ. «Դրա համար այնտեղ պետ գնաց մեր ամենաթոթոլ կտորը, մեր աշխատակազմի նախկին ղեկավարը: Այդ կոռումպացված համարվող կառույցին տալ ավելի շատ լիազորություններ, որքանով է ճիշտ: Ինչքանո՞վ կարող ենք վերահսկել, որ օրինակ, Վահե Խաչատրյանի գրպանը շատ մեծ չլայնանա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728