Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հանրությունը նյարդային վիճակում հետեւում է քրեական գործերի, որոնցում չարաշահում են իրավունքը․ սահմանել ենք սանկցիա»․ նախարար

Փետրվար 09,2021 17:50

«Վարույթի ամրագրումը լինելու է էլեկտրոնային։ Մշակվում է ծրագիր, որը թվայնացնելու է նախաքննության փուլը։ Աշխատանքի ծավալն ավելացնելով՝ մտածում ենք, թե ինչպես աշխատանքը թեթեւացնել, եւ թվայնացումը դրա համար է»,-ԱԺ նիստում այսօր, ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագիծը, ասաց նախագծի զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա նշեց, որ այս օրենսգրքի նախագիծն արդեն տասը տարի է քննարկվում։

Բադասյանը տեղեկացրեց․ «Առաջին անգամ ամրագրված է իրավունքի չարաշահման արգելքը՝ որպես քրեական դատավարության սկզբունք։ Ներկայում հանրությունը նյարդային վիճակում հետեւում է մի շարք քրեական գործերի, որոնցով բուն գործի քննությունը չի սկսվում, որովհետեւ կողմերն իրավունքի դասական չարաշահում են իրականացնում՝ նույնանման միջնորդություններ են անում, նույնանման վարքագիծ դրսեւորում եւ նպաստում արդարադատության չիրականացմանը։ Այս նախագծով սահմանել ենք, որ իրավունքի չարաշահման դեպքում կկիրառվի սանկցիա։ Բացի այդ, հայտնի է, որ դատավորի փոփոխության դեպքում գործի քննությունը վերսկսվում է։ Նոր նախագծով հնարավորություն կա պահեստային դատավորի գաղափարը ներդնել։ Գործերի ծավալի բարդության դեպքում մեկ այլ դատավոր գործի քննությանը կմասնակցի պասիվ ձեւով»։

Նախարարի փոխանցմամբ՝ այս նախագծով որպես այլընտրանքային խափանման միջոց է սահմանվել տնային կալանքը, որի համար կարող են կիրառվել էլեկտրոնային թեւնոցներ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728