Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անի Խաչատրյան. «Արդյոք նախագծի մեջ ներառվո՞ւմ է Աշոտ Բլեյանի «բազմաչարչար» մանկապարտեզը»

Փետրվար 09,2021 16:52

Այսօր Երեւանի ավագանու նիստում փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ իրականացվում են մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներ: Ըստ նրա՝ նախատեսված է վերանորոգել 15 մանկապարտեզ. 12-ը կապիտալ շինարարություն է լինելու, իսկ 3 մանկապարտեզի տեղում կկառուցվեն նորերը:

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարցրեց՝ արդյոք նախագծի մեջ ներառվո՞ւմ է Աշոտ Բլեյանի «բազմաչարչար» մանակապարտեզը. «Քանի որ այն դրվել է վերանորոգման, արդյո՞ք վերանորոգումից հետո մանկապարտեզի այդքան շահարկված ցանկապատը լինելու է, թե ոչ»։

Հայկ Մարությանն ասաց, որ փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը հիմա մանկապարտեզների հերթագրման խնդիրներով է զբաղված, ավելի ուշ կմոտենա եւ հստակ պատասխան կտա:

Անի Խաչատրյանը շարունակեց՝ դուք ասեք՝ լինելո՞ւ է ցանկապատը, թե ոչ, օրենքով սահմանված ցանկապատը: Հայկ Մարությանն ի պատասխան ասաց. «Ես ցանկապատերով չեմ զբաղվում, ես այստեղ զբաղվում եմ, որ օրենքով ինչ որ պետք է լինի, իրականանա, եթե օրենքով սահմանված է, ապա այո, դա պետք է լինի, հաստատում եմ»:

Պարոն Մարությանը նաեւ ասաց, որ Աշոտ Բլեյանի մանկապարտեզի կողքին գտնվող 93 մանկապարտեզը նույնպես ներառված է ցանկում, եւ շինարարական աշխատանքներ կիրականանան:

Հիշեցնենք, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարածքը Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ ցանկապատում էին, որին ծնողներն ու կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը դեմ էին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728