Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք դրսեւորեցիք դատավորի զսպվածության հստակ վարքագիծ»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ Լիլիթ Թադեւոսյանին

Փետրվար 09,2021 16:45

«Ի՞նչ եմ սպասում ձեր պաշտոնից եւ դատավորներից։ Հասկանում եմ, կան մարդիկ, որոնք աշխատել են այս կամ այն ռեժիմի ժամանակ, անընդունելի բաներ են արել, բայց ես հավատում եմ մի բանի։ Ինձ թվում է՝ մարդուն չի կարելի դնել անմարդկային պայմանների մեջ եւ պահանջել, որ նա մարդ լինի»,-Ազգային Ժողովի նիստում այսօր Լիլիթ Թադեւոսյանին այսպես դիմեց «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր քննարկում է  ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջադրված՝ դատարանի քրեական պալատի գործող նախագահ Լիլիթ Թադևոսյանի թեկնածության հարցը։

«Առանձնահատուկ հերոսներ կարող են լինել, բայց հիմա զգում եմ, որ ՀՀ-ում լիովին մարդկային պայմաններ են։ Եղել է դեպք, երբ դատավորների զավակների վրա ճնշումներ են եղել։ Հիմա չկա նման իրավիճակ, եւ ցանկացած դատավոր շանս է ստանում անաչառ աշխատելու, այդ թվում՝ դուք։ Հույս ունեմ, որ նոր իրավիճակում, թեկուզ մարդկանցով, որոնք հին իրավիճակով են անցել, կարող եք աշխատել ըստ օրենքի եւ ըստ մարդկային արժեքների»,-համոզմունք հայտնեց Հովհաննես Իգիթյանը։

Նույն խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն (լուսանկարում) էլ Լիլիթ Թադեւոսյանին այսպես դիմեց․ «Դուք այստեղ եք ոչ թե մեզ հաճոյանալու, այլ սահմանադրական արժեքներ պաշտպանելու համար։ Քաղաքական գործիչները ձեզանից եւ դատական համակարգից սպասում են այդ արժեքների պաշտպանություն, որի համար շատերս այստեղ ենք եւ պայքարում ենք։ Դուք այստեղ դրսեւորեցիք դատավորի զսպվածության հստակ վարքագիծ»։ Վլադիմիր Վարդանյանի գնահատմամբ՝ առաջին անգամ բացառիկ հնարավորություն է վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում կնոջ թեկնածությունը տեսնելու։

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը եւս դրական կարծիք հայտնեց Լիլիթ Թադեւոսյանի թեկնածության վերաբերյալ․ «Տիկին Թադեւոսյանն իր մասնագիտական ճանապահով ցույց է տվել մասնագիտական հասունություն։ Լուրջ դատավորի եւ մասնագետի հետ գործ ունենք։ Սա բավարար է, որպեսզի մենք հնարավորություն տանք զբաղեցնելու վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը։ Մենք դրական ենք տրամադրված այս քվեարկությանը։ Հուսամ՝ մեր իշխանական գործընկերները նույնպես»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728