Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով (նախագահող դատավոր Աննա Դանիբեկյան) փետրվարի 9-ի դատական նիստին քննարկվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիմումը: Դիմելով Աննա Դանիբեկյանին՝ նա ասաց՝ չի կարծում՝ դատական նիստի ընթացքում այդ հարցն առանձին քննարկման դարձնելու անհրաժեշտություն կար: Նա հայտնեց՝ ընդամենը գույքի կառավարման վերաբերյալ ընթացակարգեր հաղթահարելու միջոց է, կադաստրային օտարման հետ չկապված պայմանագրեր կնքելու թույլտվության հարց: Նա մանրամասնեց. «Գործարքները վերաբերվում են ապագայում կնքվելիք գործարքներին: Դրանք գործարքներ են կոմունալ ծառայության վերաբերյալ՝ պայմանագրերի կնքում, անհատույց օգտագործման հանձնում: ՀՀ-ն Ռոբերտ Քոչարյանին՝ որպես նախագահի ապահովում է անձնական անվտանգության ծառայությամբ: Այդ անձինք տեղակայված են առանձին հատվածում, որը պետք է նրանց կառավարման հանձնվի»:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության առիթով ասաց. «Որքանով մեզ համար հասկանալի եղավ, խոսքը՝ որպես նախագահի պետության կողմից տրամադրված տանը և դրա տարածքին է վերաբերվում: Եթե խոսքը դրան է վերաբերվում, դրա հետ կապված մենք առարկություն չունենք: Իսկ մնացած հանգամանքները հաշվի առնելով, որ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու միջնորդությունների ընթացքում նաև դատարանի կողմից կայացված որոշումը վերաբերում է գույքի բռնագանձմանը և հնարավոր բռնագրավման հիմքերին, այլ գույքերին: Եթե քննարկման առարկա են դարձվելու գործարքներ, որոնք հնարավոր է գույքի բռնագրավման ինստիտուտին են վերաբերում, դրանց վերաբերյալ հավանական օգուտ ենթադրող գործարքների դեմ, եթե կան այդպիսիք, մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք»:
Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ դատարանը որևէ խոչընդոտ չի տեսնում գույքի օտարում չհանդիսացող և օտարման չհանգեցնող գործարքների կնքման թույլտվություն տալ կանոնադրված անշարժ գույքի նկատմամբ: Դատարանը որոշեց թույլատրել Ռոբերտ Քոչարյանին կնքել իրեն պատկանող կալանադրված գույքի հետ ցանկացած գործարք, որը չի կարող հանգեցնել նշված անշարժ գույքի օտարմանը:
Դատարանը պատրաստվում էր քննարկել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ Արթուր Ավագյանի վերաբերյալ: Հայկ Ալումյանը միջնորդեց, որպեսզի անցում կատարեն դռնփակ ռեժիմի: Դատարանը բավարարեց փաստաբանի միջնորդությունը:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ