«Այդ ժամանակահատվածում Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ լքեց ՀՀ սահմանը և սահմանված ժամկետում վերադարձավ: Երրորդ հնարավորությունից նույնիսկ չէր օգտվել»,- սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով (նախագահող դատավոր Աննա Դանիբեկյան) փետրվարի 9-ի դատական նիստին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի հայտարարությանը՝ կապված Ռոբերտ Քոչարյանին սահմանը հատելու հնարավորություն տալու՝ դատարանի որոշման հետ:
Արամ Վարդևանյանն ասաց՝ այսպիսի հայտարարություն է անում, քանի որ մեղադրանքի կողմը երկուսուկես տարի ասում է, որ կա թաքնվելու ռիսկ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ